News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Տարվա վերջին ունենալու ենք ոչ ավել, քան 4 տոկոս գնաճ: Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2017 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նշեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը նշեց, որ անցած տարի ունեցել ենք բյուջեով նվազագույն սահմանում գնաճ՝ 2,6 տոկոս. «Առանձնապես մեծ գնաճային ճնշումներ հիմա չեն նկատվում: ԿԲ քաղաքականությունը ինչպիսի՞ն պետք է լինի, որ մեր գնաճը լինի կանխատեսվածից միջին շրջանակներում, ապահովվի տնտեսական աճի ավելի բարձր մակարդակ»,- ԿԲ նախագահին հարց ուղղել Մինասյանը:

Ի պատասխան Արթուր Ջավադյանն ասաց, որ այս պահին գնաճի ցուցանիշները հուսադրող են: «Այն իրավիճակը, որ մենք ունենք, մեր կողմից նախանշված գնաճը՝ 4 տոկոս, կդառնա իրականություն: Այստեղ բավական լուրջ ազդեցություն կունենա գյուղատնտեսական արտադրանքը, նաեւ մի շարք այլ գործոններ՝ միջազգային գների տենդենցները, տարածաշրջանային ռիսկերը եւ այլն:

Հուսադրող թվեր ունենք, գտնվելու ենք կանխատեսված հորիզոնում: Որոշակի ռիսկեր իհարկե կան եւ գների բարձրացման եւ նվազման ուղղությամբ: Մենք մտնում ենք սեզոնային դեֆլյացիոն շրջան, ունենալու ենք մրգերի գների նվազում, որի արդյունքում սեպտեմբերին հստակ կլինի, թե ինչ վիճակ կունենանք տարվա վերջին, բայց հիմա արդյունքները հուսադրող են եւ ունենալու ենք 4 տոկոս գնաճ: Ես վստահ եմ, որ դրանից պակաս ենք ունենալու»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ամիօ ժամանակաշրջան».  կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը
Կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը և Ամիօ ժամանակաշրջան ծրագրի նպատակը կրթությունն ավելի հասանելի դարձնելն է...
Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության
Բիզնեսի արդյունավետ զարգացման և մրցունակության բարձրացման համար չափազանց կարևոր է ֆինանսական ռեսուրսների արագ հասանելիությունը...
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
ՎԶԵԲ-ը Կոնվերս Բանկի երկարամյա գործընկերն է, որի հետ համագործակցության հարուստ ու արդյունավետ փորձառություն ունենք...
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը
Համերգի թատերական կարևոր բաղադրիչ մասերից մեկը մնջախաղն էր...
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավել երեխա, սոցիալապես խիստ անապահով են, ընտանիքներից շատերն էլ զոհեր ունեն...
Յունիբանկը 4,1 մլրդ դրամ կուղղի շահութաբաժինների վճարմանը (ֆոտո)
Տարվա ընթացքում Յունիբանկը  մեծ ուշադրություն է հատկացրել  նաև բիզնեսի կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը...
Ամենաշատ