News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նիկոլ Փաշինյանի շարժումը ժողովրդավարություն է  բերել Հայաստանին։ Այդ մասին Ախալքալաքում ընթացող հանդիպմանը հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեն։

«Մենք հետեւել ենք հայաստանյան իրադարձություններին եւ հավաստիացել, որ Նիկոլ Փաշինյանի շարժումը ժողովրդավարություն է  բերել Հայաստանին»- ասել է Վրաստանի փոխվարչապետը։

Նրա խոսքով, մեր երկու ժողովուրդները հնագույն ժողովուրդներ են, մենք աչքի ենք ընկնում մեր մշակույթով, համաշխարհային պատմության մեջ մեր ներդրմամբ։ «Չնայած մեր ձեռքբերումներին, եկանք ընդհանուր հայտարարի, որ դեռ շատ բան ունենք՝ խորացնելու բարեկամ երկրների հարաբերությունները», ասել է Ջանելիձեն։ Նա նշել է, որ թե Հայաստանը, թե Վրաստանը եզակի շանս ունեն միջազգային ինտեգրման ուղղությամբ։ «Հայաստանն ու Վրաստանը բազմաթիվ գործընկերային ծրագրերի մեջ են ընդգրկված, եւ ամեն ինչ կանենք, որ բարելավենք մեր քաղաքացիների կյանքը։ Վրաստանի բազմազանությունը մեր երկրի զարգացման մեծ գրավականն է»,- ընդգծել է Ջանելիձեն։ 

«Վրաստանը կառուցում է նոր երկիր, պարոն Փաշինյանն էլ նոր Հայաստան։ Մենք միասին կկառուցենք լավ ապագա մեր երկրների համար։ Սա կանենք բարեկամաբար,ե ղբայրաբար, ի բարօրություն մեր երկրների»,- ասել է  Վրաստանի փոխվարչապետը։

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումն ընթանում է Ախալքալաքի մշակույթի լենտրոնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Սմբատյանը և Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարը մտքեր են փոխանակել համագործակցության հարցերի շուրջ
Հանդիպմանը մտքեր են  փոխանակվել Հայաստանի և Վրաստանի միջև...
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
Ամենաշատ