Հունիսի 1-ից Եվրամիությունը ԱՀԿ-ում վեճ է նախաձեռնում՝ կապված մետաղների ներմուծման մաքսատուրք սահմանելու ԱՄՆ որոշման հետ, ինչպես նաեւ մաքսատուրք կսահմանի ամերիկյան մի շարք ապրանքների համար: Այս մասին հայտարարել է ԵՄ ԱԳ եւ անվտանգության քաղաքականության բարձրագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի հետ հանդիպումից հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Միանգամայն հստակ է, որ Եվրամիությունը պետք է պաշտպանի իր շահերը, ուստի, ինչպես երեկ ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, այսօր ԵՄ-ն ԱՀԿ-ում վեճ կսկսի եւ լրացուցիչ մաքսատուրքեր կսահմանի ԱՄՆ-ից ներմուծվող մի շարք ապրանքների համար»,- ասել է նա: