Հայաստանի Կենտրոնական բանկը հրապարակել է մայիսի 28-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների շաբաթական ամփոփ տվյալները։
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 70,658,490 ԱՄՆ դոլար 482.01դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 77,335,004 ԱՄՆ դոլար 483.46 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ իրականացվել է 12,650,000 դոլարի առք եւ վաճառք 483.02 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 14,026,022 եվրո 558.95 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 14,850,007 եվրո 563.17 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ եւ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,133,365,713 ՌԴ ռուբլի 7.70 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 546,953,372 ՌԴ ռուբլի 7.80 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առեւտրային բանկերի միջեւ գործարք չի իրականացվել:
Մայիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 68 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 94.5 մլն ԱՄՆ դոլար։