News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


Ես դեռ ծանոթ չեմ Հայաստանի կառավարության ծրագրին, բայց համոզված եմ, որ բավական ուշադրությամբ այն կուսումնասիրենք: Այս մասին, այսօր՝ հունիսի 2-ին, Եվրոպայի օրվա առթիվ կայացած միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Նա նշեց, որ կցանկանային, որ այն ծրագրային պլանները, որոնք ունեն Հայաստանում աջակցության տրամադրման տեսանկյունից, ամբողջությամբ համապատասխանեն ՀՀ կառավարության ծրագրին:

Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, որի մասին հիշատակում կա ՀՀ կառավարության ծրագրում, Սվիտասկին ընդգծեց, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցություն տրամադրել դրա համար: «Միաժամանակ ուզում եմ նշել է, որ Գերմանիայի հետ միասին ԵՄ-ն անցած ընտրությունների ժամանակ տրամադրել է սարքավորումների համակարգը ստեղծելու համար անհրաժեշտ գումարի 90 տոկոսը: Համոզված եմ, որ այս անգամ ավելի շատ դոնորներ հետաքրքրված կլինեն այս նախաձեռնությանն աջակցություն տրամադրելու ուղղությամբ:

ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը Հայաստանում արդեն նախաձեռնողականորեն սկսել է անել նախապատրաստական աշխատանքները: Անցյալում ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը պատասխանատու է եղել ընտրական գործընթացում աջակցության տեխնիկական հատվածի ապահովման համար: Ես գիտեմ, որ նրանք միտված են այդ աջակցությունը տրամադրելուն: Շատ շուտով ակնկալվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից տեխնիկատնտեսական ուսումնասիրության համար առանձին առաքելություն կգա Երեւան»:

Սվիտալսկիի խոսքով, փորձագետները պետք է ուսումնասիրեն գոյություն ունեցող համակարգի հետագա բարելավման հնարավորությունը. «Միջազգային համայնքը պատրաստ է եւ կարող է աջակցություն տրամադրել, բայց իհարկե արտահերթ ընտրությունների անցկացման ձեւն ու ժամանակը պետք է որոշի ՀՀ քաղաքական էլիտան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ