News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իսրայելի վարչապետ եւ արտաքին գործերի նախարար Բենիամին Նեթանյահուն ընդունել է երկրի արտաքին գործերի նախարարության հանձնարարականը Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի շուրջ Կնեսեթում քննարկումները մինչեւ Թուրքիայում հունիսի 24-ին նշանակված  արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտը հետաձգելու մասին։ Այս մասին նշված է Իսրայելի ԱԳՆ մամուլի ծառայության տարածած կոմյունիկեում։

«Վարչապետ Նեթանյահուն ընդունել է ԱԳՆ հանձնարարականը Հայոց ցեղասպանության մասին օրենքի հարցով խորհրդարանական քննարկումները մինչեւ Թուրքիայում հունիսի 24-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտի պահը տեղափոխելու մասին, քանի որ այդ հարցի քննարկումները նախապես նշանակված օրը կարող են օգտագործվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախընտրական քարոզարշավում»,-նշված է փաստաթղթում։

Իսրայելական Kan պետական ռադիոյի տվյալներով, հարցի քննարկումը նախատեսված էր հունիսի 3-ին։

Մայիսի 23-ին Կնեսեթը հավանություն էր տվել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով լիագումար քննարկում անցկացնելու առաջարկին։ Առաջարկին կողմ էին քվեարկել Իսրայելի խորհրդարանի 120 պատգամավորներից 16 պատգամավոր, իսկ 10-ն էլ դեմ էին քվեարկել։ Այդ քննարկման նախաձեռնողն էր դարձել «Մերեց» ուլտրաձախ ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Թամար Զանդբերգը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Ամենաշատ