News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


Այսօր դեպի Ռուսաստան եւ հակառակ ուղղությամբ ուղեւորափոխադրումների ոլորտում գերիշխող դիրք ունեցող կազմակերպություններն են աշխատում՝ թվով 6-ը, որոնք ունեն լիցենզիա: Այս մասին, այսօր՝ հունիսի 4-ին, կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց Ոչ կանոնավոր ուսեւորափոխադրող ընկերության տնօրեն Արտակ Կնյազյանը՝ հավելելով, որ այս խնդրով այսօր՝ հանդիպում են ունեցել Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի եւ փոխվարչապետի խորհրդական Գեորգի Մուրադյանի հետ:

Նա նշեց, որ իրենք պահանջում են ժամանակավորապես հետաձգել կամ ընդհանրապես չեղարկել դեպի ՌԴ ուղեւորափոխադրումների արգելքը, որն ուժի մեջ է մտել հունիսի 1-ին:

Նշենք, որ հունիսի 1-ին ոչ կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնող հայ վարորդներին թույլ չի տրվում մուտք գործել ՌԴ տարածք:

Արտակ Կնյազյանը նշեց, որ Տրանսպորտի նախարարությունում իրենց առաջարկել են, որ կարող են 150 հազար դրամ վճարել միակողմանի երթ անելու համար, որպես պետական տուրք եւ ուղեւորափոխադրում իրականացնել: Նրա խոսքով, դա նշանակում է, որ կամ պետք է դատարկ վերադառնաս կամ պետք է նույն խմբի մարդկանց վերադարձնես, իսկ նման պայմաններում իրենք չեն կարող աշխատել:

«Բացի դրանից ամեն նստարանի համար 2400 դրամ ենք վճարում»,-ասաց Կնյազյանը:

Ցուցարարնեը պահանջում են վերանայել տենդերների անցկացման կարգը, որպեսզի փոքր ընկերությունները նույնպես հնարավորություն ունենան լիցենզիա ստանալ եւ աշխատել օրինական դաշտում:

«Փոքր կազմակերպությունները հնարավորություն չունեն հաղթել տենդերները: Առաջարկում ենք փոխել տենդերների անցկացման կարգը կամ վերադառնալ նախկին ռեժիմին: Այսօրվա դրությամբ մենք հնարավորություն չունենք օրենքով աշխատել: Այսօր պետք է կառավարության ներկայացուցիչները հանդիպում ունենան Տրանսպորտի նախարարության ներկայացուցիչների հետ, 2 օր հետո հանդիպում կլինի նախարարությունում մեզ հետ , որտեղ կքննարկվի այս խնդիրները: Խոստացել են, որ լուծումները կլինեն մեզ հետ համատեղ քննարկելով»,-ասաց նա՝ հավելելով, որ լուծումներից մեկն էլ այն է, որ միակողմանի երթ անելու համար այդ 150 հազար դրամը վերացվի, մինչեւ օրենսդրությունը կկարգավորվի:

Ցուցարարները որոշեցին դադարեցնել բողոքի ակցիան, քանի որ արդեն պայմանավորվածություններ են ձեռք բերվել համատեղ խնդիրները քննարկելու եւ լուծումներ գտնելու հարցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ