News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Երեւան-Սեւան-Իջեւան ավտոճանապարհի 41-57-րդ (Սեւանի ՃՈ կետից դեպի Երեւան) հատվածի շուրջ 16 կմ ընդհանուր երկարությամբ հատվածում մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքներ։

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Աշոտ Հակոբյանն այցելել է շինհրապարակ` համոզվելու համար, որ ամեն ինչ պատրաստ է աշխատանքի պատշաճ մեկնարկի համար։

Հունիսի 2-ից Սեւանից դեպի Երեւան երթեւեկելի ուղղության 53-57-րդ կմ ճանապարհահատվածը երթեւեկության համար փակվեց։ Մինչ այդ նախարարը տեղում հավաստիացավ, որ ճանապարհաշինական ընկերությունն ապահովել է ճանապարհի` համապատասխան քանակի անվտանգության տարրերով կահավորումը:

Նախարարը զրուցեց նաեւ ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ` հորդորելով համագործակցել Կապալառու կազմակերպության հետ` առավելագույնս ապահովելու երթեւեկության անվտանգությունը շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում։

Աշոտ Հակոբյանը նաեւ շեշտեց, որ դեպի Սեւան ամառային սեզոնի երթեւեկությունն ակտիվանալու դեպքում հանգստյան օրերին շինարարությունը պետք է դադարեցվի` խցանումներից խուսափելու համար։

Իր կողմից շինարարությունն իրականացնող «Ա.Ա.Բ. պրոեկտ» կազմակերպության ղեկավարը խոստացավ պայմանագրով նախատեսված ժամկետներից շուտ ավարտել հիմնանորոգումը` միաժամանակ պահպանելով բարձր որակ։

Նախարարը հանձնարարեց տեխնիկական հսկիչներին սահմանել ամենօրյա հսկողություն, մեծ պատասխանատվությամբ հետեւել աշխատանքի ողջ ընթացքին։

Այցի մյուս կանգառը Իջեւան - Նոյեմբերյան ճանապարհահատվածն էր։ Այստեղ եւս 3 առանձին հատվածներում, շուրջ 18.3 կմ ընդհանուր երկարությամբ, մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները:

Քայքայված այս ճանապարհահատվածում, ըստ շինարարությունն իրականացնող Կապալառու կազմակերպության, աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն սեպտեմբեր ամսին։ Հաշվի առնելով նշված ճանապարհահատվածի բարձր ինտենսիվությունը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ շինարարության ընթացքում երթեւեկությունը չի դադարեցվելու՝ նախարարը պահանջեց աշխատանքի ճիշտ պլանավորում եւ կազմակերպում՝ ապահովելու երթեւեկության անվտանգությունը:

Աշոտ Հակոբյանն այստեղ եւս շեշտեց տեխնիկական հսկիչների խիստ հսկողության կարեւորությունը պայմանագրի իրականացման ամբողջ ընթացքում։

Քննարկվեցին նաեւ նախագծի տեխնիկական այլ մանրամասներ, բյուջեի ճիշտ վերաբաշխմամբ լավագույն արդյունք ստանալու տարբերակները։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ