News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան ցանկանում է եվրոգոտում ավելի հավակնոտ բարեփոխում իրականացնել, քան այն, ինչը նախատեսում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Այս կապակցությամբ Փարիզը մտադիր է ճնշում գործադրել եվրոգոտու բյուջեի եւ բանկային միության առնչությամբ լրացուցիչ զիջումներ ստանալու համար: Այս մասին հաղորդում է Reuters-ը` հղում անելով ֆրանսիացի պաշտոնյաներին:

Մակրոնը եվրոգոտու խորը բարեփոխման կոչ է անում, պնդելով, որ Եվորպայի ինեգրման ամենահաջող խորհրդանիշը հարկավոր է վերակառուցել սուվերեն պարտքի ճգնաժամի կրկնությունը կանխելու համար:  Սակայն առանց Գերմանիայի աջակցության նրա ծրագրերը տեղից չեն շարժվի եւ եթե անգամ Փարիզը եւ Բեռլինը կարողանան ընդհանուր դիրքորոշման շուրջ պայմանավորվել, նրանք պետք է համոզեն եվրոգոտու մյուս պետություններին հետագա բարեփոխումների անհրաժեշտության մեջ:

Ֆրանսիայի պաշտոնատար անձինք գաղտնի մնալու պայմանով, նշել են, որ Մերկելը Մակրոնի մի շարք գաղափարներն է ընդունել, այդ թվում ապաստան հայցողների խնդիրների լուծման եվրոպական գործակալության ստեղծումը, Եվրոպական խորհրդարանի ապագա ընտրություններում թեկնածուների անդրազգային ցուցակները եւ հանձնակատարների թվի կրճատումը:

Սակայն նրանք նշել են, որ եվրոգոտում ֆրանսիական եւ գերմանական դիրքորոշումների համաձայնեցման համար մեծ աշխատանք է պետք տանել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Ամենաշատ