News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սպառազինությունների վերահսկման հարցերով փորձագետները կարծում են, որ Հյուսիսային Կորեայի  միջուկային ծրագրի վերացման համար կարող է մոտ 10 տարի պահանջվել եւ 20 միլիարդ դոլար ծախսվել, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընը  Սինգապուրում հունիսի 12-ին հանդիպման ժամանակ կարողանան պայմանավորվել այդ մասին:

«Ամենադժվար աշխատանքը դեռ չի սկսվել: Դա ԱՄՆ-ից, Հարավային Կորեայից, Ճապոնիայից, Չինաստանից եւ ԿԺԴՀ-ից էներգիայի մշտական ծախսեր կպահանջի: Դա երկար, երկարատեւ գործընթաց կլինի», - ասում է Սպառազինությունների վերահսկման ասոցիացիայի գործադիր տնօրեն Դերիլ Քիմբալը:

Մոտավոր գնահատականներով Հյուսիսային Կորեայի զինանոցում 20-ից 80 միջուկային մարտագլխիկներ կան, նյութերի հետազոտման եւ մշակման հայտնի եւ գաղտնի օբյեկտներ, ինչպես նաեւ հազարավոր բալիստիկ հրթիռներ: Վերջին տարիներին փորձարկվել են նաեւ սուզանավերի վրա հիմնված հրթիռային համակարգերը:

Ուսումնասիրության համաձայն, մոտ 5 մլրդ դոլար կարող է ծախսվել  միջուկային զինանոցի եւ հարակից օբյեկտների ոչնչացման համար: Եւս 5 մլրդ դոլար կպահանջվի, որպեսզի ԱՄՆ-ն կատարի իր խոստումը` 1994 թվականի միջուկային համաձայնագրի համաձայն էլեկտրաէներգիա արտադրելու համար երկու թեթեւ ջրային ռեակտորներ կառուցի:

10 միլիարդ դոլար անհրաժեշտ կլինի միջուկային զենքից հրաժարվելու համար որպես տնտեսական օգնություն, ինչպես նաեւ միջուկային օբյեկտների 3000-10 հազար աշխատողներին խաղաղ աշխատանքի տեղափոխելու համար:

Ստենֆորդի համալսարանի վերջին զեկույցի համաձայն, Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի լիակատար վերացման համար կարող է ավելի քան 10 տարի պահանջվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ