News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


Արժանապատվության եւ երջանկության զգացողության մեջ առաջնային նշանակություն ունի սոցիալական ապահովությունը։ Այս մասին նշված է Հայաստանի նոր կառավարության ծրագրում, որը հունիսի 7-ին խորհրդարանում ներկայացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Սոցիալական ոլորտի առնչությամբ կառավարության ծրագրում նշվում է՝

Կառավարության համար գերակա է լինելու բնակչության կենսամակարդակի էական բարելավումը, զբաղվածության շարունակական աճը, կենսաթոշակների եւ աշխատավարձերի իրական աճը, բեւեռացման մեղմումը, աղքատություն ծնող ռիսկերի դեմ կանխարգելիչ գործունեությունը։

Այս պահին առկա սոցիալական վիճակում, սակայն, պետությունը պետք է հոգ տանի սոցիալապես անապահով եւ խոցելի խմբերի աջակցության մասին։ Այստեղ կառավարության նպատակը լինելու է սոցիալապես անապահով ընտանիքներին ցուցաբերվող օգնության հասցեականությունը, արդարացիությունը եւ արդյունավետությունը, դիտարկվելու է ոլորտային սերտիֆիկատների համակարգի ներդրման նպատակահարմարությունը։

Առողջապահություն

Քաղաքացու երջանկության հնարավորության ապահովման կարեւորագույն գործոններից մեկը առողջապահական ծառայությունների բարձր որակը, հասանելիությունը եւ մատչելիությունն է, եւ դա ապահովելը կառավարության առաջնահերթություններից է։ Անհրաժեշտ է հետեւողականորեն շարունակել բժշկական ապահովագրության այնպիսի համակարգի ներդրումը, որը կապահովի բժշկական օգնության եւ բժշկական սպասարկման անհրաժեշտություն ունեցող յուրաքանչյուր քաղաքացու պատշաճ եւ ժամանակին սպասարկումը։

Կրթություն եւ գիտություն

Կառավարությունը հանձնառություն է ստանձնում ապահովել կրթության հասանելիությունը Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար. սոցիալական վիճակն ու Հայաստանի աշխարհագրությունը չպետք է խոչընդոտ հանդիսանան կրթության իրավունքի իրացման համար: Ուսման վարձը չվճարելու պատճառով բարձր առաջադիմությամբ որեւէ ուսանող չպետք է զրկվի կրթություն ստանալու իրավունքից։

Անհրաժեշտ է դադարեցնել դպրոցների եւ բուհերի՝ քաղաքական-կուսակցական նպատակներով օգտագործումը։

Իբրեւ կրթության ոլորտի առաջնահերթություններ, անհրաժեշտ է՝

  • Մեծացնել նախադպրոցական կրթության մատչելիությունը եւ հասանելիությունը հանրապետության բոլոր համայնքներում:
  • Նոր բովանդակություն հաղորդել 12-ամյա կրթությանը՝ մշակել նոր չափորոշիչներ եւ առարկայական ծրագրեր, վերարժեւորել ավագ դպրոցի դերը՝ խթանելով քննական մտածողությունը, նորարարությունը եւ վերլուծական հմտությունները տարատեսակ փորձարարական ծրագրերի ու միջազգային փորձի հիման վրա:
  • բարձրացնել գիտության նպատակային ֆինանսավորման արդյունավետությունը

Մշակույթ

Կառավարությունը միջոցներ կձեռնարկի ստեղծագործական կարողությունների արտահայտման եւ իրացման համար բարենպաստ միջավայր ստեղծելուն: Մշակույթի եւ ստեղծարարության ազատության ապահովման նպատակով կխրախուսվեն դեբյուտային ստեղծագործական ծրագրերը, արվեստի փորձարարական եւ նորարարական ձեւերը։ Կապահովի արվեստին եւ մշակույթին հատկացվող պետական միջոցների եւ դրամաշնորհների հատկացման թափանցիկությունն ու մրցակցայնությունը, արդարացիությունն ու արդյունավետությունը:

Կառավարությունը նաեւ պետք է միջոցներ ձեռնարկի հեռուստաեթերի պատշաճ մակարդակի ապահովման ուղղությամբ․ հեռուստատեսային եթերը պետք է մաքրվի մարդկանց կրթական ցենզը եւ հարաբերությունների մակարդակը իջեցնող, հանրային հարաբերություններին փոխադարձ արհամարհանքի եւ ագրեսիվության ենթատեքստ հաղորդող բովանդակությունից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ