News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Ընթացիկ տարում ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանական ծախսերն առանց հաշվի առնելու ԱՄՆ-ին, ըստ գնահատականների, 3,8 տոկոսով կաճեն: Այս մասին ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հաղորդում է DW- ն:

2017 թվականին ՆԱՏՕ-ի եվրոպական երկրների եւ Կանադայի ռազմական ծախսերը ավելացել են 5.2 տոկոսով: 2014 թվականին ՆԱՏՕ-ի երկրները պայմանավորվել էին  տասը տարվա ընթացքում պաշտպանական կարիքների համար հատկացումները  մինչեւ ՀՆԱ-ի 2 տոկոսի հասցնել: Սակայն, նախորդ տարի այս նպատակին, բացի ԱՄՆ-ից (ՀՆԱ-ի 3.57 տոկոս) հասել է միայն 3 երկիր` Հունաստանը (2.36 տոկոս), Մեծ Բրիտանիան (2.12 տոկոս) եւ Էստոնիան (2.08 տոկոս):

Ինչպես նշել է Ստոլտենբերգը, 2018 թվականին ՆԱՏՕ-ի եվրոպական երկրների եւ Կանադայի ծախսերի աճն անընդմեջ արդեն 4-րդն անգամ է կատարվում:

Մարտին Ստոլտենբերգը տեղեկացրել էր, որ ընթացիկ տարում ՆԱՏՕ-ի 8 երկրներն արդեն ՀՆԱ-ի 2 տոկոս ցուցանիշի կհասնեն: Գերմանիան, սակայն, չի ընդգրկվի դրանց թվում: 2017 թվականին Գերմանիայի ռազմական ծախսերը կազմել են ՀՆԱ-ի 1,24 տոկոսը, հաջորդ տարի դրանք կաճեն մինչեւ 1.3 տոկոս, իսկ 2025 թվականին` ՀՆԱ-ի 1.5 տոկոսի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ընդ որում, դեռ վերջերս ՆԱՏՕ-ի երկրների ռազմական պաշտոնյաներից ոմանք պնդում էին, թե «Մոսկվան կարող է բավականին ուժեղ...
Լեհաստանը ՆԱՏՕ-ի միջուկային ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել
Ծրագիրը նախատեսում է ամերիկյան լիակատար վերահսկողություն միջուկային զենքի կիրառման նկատմամբ, որը կարող է տեղակայվել Լեհաստանում...
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Մեր կատարած աշխատանքն Ուկրաինային դնում է ՆԱՏՕ-ին անդամակցելու անշրջելի ճանապարհին...
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Մասնակիցները Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին կարծիքներ կփոխանակեն...
Կիևը և ՆԱՏՕ-ն փոխգործակցության ամենաբարձր մակարդակին են հասել. Զելենսկի
Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան լինելու է ՆԱՏՕ-ում, քանի որ այլևս հնարավոր չէ պատկերացնել Եվրոպայի և եվրատլանտյան հանրության անվտանգությունն առանց Ուկրաինայի արդյունավետ մասնակցության...
Թուրքիան պաշտպանել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Ռյուտեի թեկնածությունը
Թուրքիան ՆԱՏՕ-ի վերջին չորս երկրներից մեկն էր, որը դեռևս աջակցություն է հայտնել Ռյուտեին...
Ամենաշատ