News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին «անպայման»  կհրավիրի Միացյալ Նահանգներ, եթե Սինգապուրում կայանալիք գագաթաժողովը լավ անցնի, հաղորդում է AP-ն:

Միեւնույն ժամանակ, Թրամփը նշել է, որ պատրաստ է հեռանալ, եթե ամեն ինչ լավ չընթանա, ինչպես նախկինում արել է: Նրա խոսքով, Կիմ Չեն Ընը պատրաստ է որոշում կայացնել, որը իր երկրի, նրա ընտանիքի եւ իր համար շահավետ կլինի,:

Նա նշել է, որ Սինգապուրի հանդիպման ընթացքում կարող է Կորեական պատերազմի ավարտի մասին համաձայնագիր ստորագրվել: «Մենք կարող ենք համաձայնագիր ստորագրել: Բայց դա առաջին քայլը կլինի, հեշտ մասը, դժվարությունները ավելի ուշ կսկսվեն»,-  Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ համատեղ  ասուլիսում ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ