News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ միգրացիոն եւ մաքսային ոստիկանության ներկայացուցիչները (ICE) հայտնել են, որ սկսել են օգտագործել դաշնային բանտերը՝ որպես անօրինական ներգաղթյալների պահման վայր: USA.one, www.usa.one-ի փոխանցմամբ՝ մոտ ապագայում այդ հաստատություններ 1600 մարդ կուղարկվի: Ինչպես հայտնել է ICE-ի մամուլի քարտուղար Դանի Բենեթը, սույն նպատակով ոստիկանությունը կհամագործակցի 5 դաշնային բանտի հետ: Դրանք գտնվում են Կալիֆորնիա, Արիզոնա, Օրեգոն եւ Տեխաս նահանգներում:

Յուրաքանչյուր դեպքում քրեակատարողական հիմնարկների ղեկավարությունը պետք է հնարավորինս կարճ ժամկետում տեղ ազատի որոշակի թվով մարդկանց համար: Օրինակ, Վիկտորվիլ քաղաքից (Կալիֆորնիա նահանգ) քիչ հեռու գտնվող բանտում միգրացիոն ոստիկանության կարիքների համար հազար տեղ կհատկացվի: Դա ստիպում է մոտ 500 բանտարկյալի վերաբաշխել մի քաի բլոկերով:

Քրեակատարողական համակարգի աշխատակիցների արհմիությունն արդեն հայտարարել է, որ նման գործողությունները նպաստում են անվտանգության թուլացմանը: Նրանց խոսքով՝ ICE-ի ներկայացուցիչները անընդհատ շտապեցնում են բանտերի ղեկավարությանը տեղ ազատելու հարցով, ինչը մի շարք խնդիրներ է առաջացնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ