Սեւանի դատարանի մոտ քիչ առաջ կրակոցներ են հնչել, ինչի հետեւանքով մեկ անձ վիրավորվել է:
NEWS.am-ի տեղեկություններով, կրակոցները հնչել են Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու՝ Հայկ Հակոբյանի սպանության գործով դատական նիստից առաջ: Մեզ հետ զրույցում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Հովսեփ Սարգսյանը պատմեց, որ միջադեպը տեղի է ունեցել ամբաստանյալ Մեխակ Հակոբյանի եւ տուժող կողմի հարազատների միջեւ: Ըստ պաշտպանի, նախնական տեղեկություններով, ամբաստանյալի մորեղբայրը կրակել է տուժող կողմի հարազատներից մեկի վրա: Վերջինս տեղափոխվել է հիվանդանոց, վիճակը ծանր է: