News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀԿ  խմբակցության պատգամավոր Մուրադ Մուրադյանը ՀՀԿ–ն լքելու մտադրություն չունի, թեեւ վեց տարի է՝ ինչ անդամագրվել է կուսակցության շարքերը։ NEWS.am–ի հետ զրույցում պատգամավորը վստահեցրել է, թե միշտ էլ իր դիրքորոշումն ազատ արտահայտել է եւ դրա համար նկատողություն չի ստացել։

«Ես նախկին վարչապետներին էլ քննադատել եմ, ինձ ոչ մեկ չի ասել՝ ինչ ասեմ, ինձ ոչ մի դիտողություն չեն արել եւ ճիշտ չեմ համարում ՀՀԿ–ից դուրս գալը։ Ես 6 տարի է՝ ինչ ՀՀԿ–եմ մտել, բայց նման մտադրություն չունեմ, կարծում եմ, հիմա էլ կարող եմ իմ կարծիքը ազատ արտահայտել»,–ասել է պատգամավորը։

Նշենք, որ վերջինիս նախաձեռնությամբ մի խումբ ՀՀԿ–ականներ երաշխավորագիր ներկայացրեցին Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար։ Դավիթ Համբարձումյանը մեղադրվում է ապրիլի 22–ին ցուցարարների նկատմամաբ բռնություն կիրառելու մեջ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ