News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը ուրբաթ իր թուրք գործընկեր Նուրեթթին Ջանիքլիի հետ քննարկել է Սիրիայում անցկացվող գործողությունները: Այս մասին հայտնել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Դանա Ուայթը՝ նշելով, որ ռազմական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը տեղի է ունեցել Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Նրանք քննարկել են Սիրիայում համատեղ ջանքերը՝ ուղղված Մանբիջ քաղաքի իրավիճակի մասին երկարաժամկետ համաձայնագրի մշակմանը, որը թույլ կտար նվազեցնել Թուրքիայի մտահոգությունները իր անվտանգության ապահովման հարցում, կնպաստեր այս տարածաշրջանում կայունության հաստատմանը եւ թույլ կտար կենտրոնանալ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների դեմ հետագա պայքարի վրա»,- նշել է նա տարածված հայտարարության մեջ:

Ուայթի խոսքով՝ Մեթիսն ու Ջանիքլին նաեւ քննարկել են «երկկողմ ռազմական կապերը՝ համաձայնվելով պաշտպանության ոլորտում ամերիկա-թուրքական համագործակցության ամրապնդման անհրաժեշտությանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ