News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հայերը պահպանել են իրենց նույնականությունը, եւ մենք այստեղ ենք՝ ցույց տալու համար, որ այս փոքր ազգը, որն իր պատմության ընթացքում շատ վիշտ է կրել, վերադարձել է ոչ թե դատապարտելու, այլ ծառայելու: Այս մասին հունիսի 9-ին Երեւանում «Ավրորա-2018». Երկխոսություններ» թեմայով համաժողովի բացման ժամանակ ասաց Նյու Յորքում Կարնեգի կորպորացիայի նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանը:

«Մենք կցանկանայինք շրջանակներից դուրս գալ, դառնալ համապարփակի մաս, ահա թե ինչու ենք այսօր այստեղ, որ հասկանանք՝ կարո՞ղ ենք արդյոք մենք դա անել»,- նշեց Գրեգորյանն իր ողջույնի ելույթում:

Նրա խոսքով՝ «Ավրորան» ցանկանում է մարդկանց հիշեցնել. «Արժեքները դեռեւս կարեւոր են, մարդասիրությունը նախկինի նման կարեւոր նշանակություն ունի, նշանակություն ունի արժանապատվությունը»:

«Վերապրելու հետ առաջանում է պատասխանատվությունը, իսկ պատասխանատվությունը գործողություն է, այլ ոչ թե սոսկ բառեր»,- շեշտեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ