News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իտալիայի պնախարար Էլիզաբետտա Տրենտան համարում է, որ միայն ՆԱՏՕ-ն է ունակ ապահովել անվտանգություն միջերկրածովյան տարածաշրջանում, որտեղ «բազմաթիվ սպառնալիքներ կան քողարկված»։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նա ասել է որպես պնախարար իր առաջին հարցազրույցում, որը հրապարակվել է այսօր Il Messaggero թերթում։

«Անհրաժեշտ է աշխատել այն ուղղությամբ, որ ՆԱՏՕ-ն ավելի ճկուն դառնա։ Միջերկրածովյան տարածաշրջանում մենք կիսում ենք աշխարհքաղաքական հիմնական շահերն ու պատրաստ ենք ավելի սերտ համագործակցել հավաքական անվտանգություն ապահովելու համար։ Միայն ՆԱՏՕ-ն կարող է պատասխանել տարածաշրջանի անհանգիստ գոտիներից բխող սպառնալիքներին»,- ասել է Տրենտան։ Նա նշել է, որ այդ նպատակներով Իտալիան ձգտում է ակտիվացնել ՆԱՏՕ-ի հարավային հրամանատարական կենտրոնի աշխատանքը, որը Նեապոլում է գտնվում։

«ԱՄՆ-ն մնում է մեր գլխավոր դաշնակիցը, բայց մեր երկրի շահերից է բխում բոլորի հետ երկխոսելը»,- նշել է նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Անհամբեր սպասում եմ Eurofighter կործանիչով թռչելուն...
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Ամենաշատ