News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել եւ զրուցել է ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Սամանթա Փաուերի հետ։

«Նա Երեւան է ծամանել՝ մասնակցելու «Ավրորա» մրցանակաբաշխությանը։ Հաճելի էր հանդիպել մեծ բարեկամի հետ»,- Twitter-ում գրել է Մնացականյանը։

Նշենք, որ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Սամանթա Փաուերը միացել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին: Դեսպան Փաուերը Ընտրող հանձնաժողովի մյուս անդամների հետ, որոնք հեղինակավոր հումանիտար գործիչներ են, մարդու իրավունքների պաշտպաններ եւ պետությունների նախկին ղեկավարներ, ընտրելու է 1 միլիոն դոլարի «Ավրորա» ամենամյա մրցանակի դափնեկիրներին։ Փաուերը նաեւ այցելել է Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Partner news