News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կրթության եւ գիտության նախարարությունն առաջիկայում հանդես կգա նախաձեռնությամբ, որպեսզի լեզվի մասին դրույթները խախտող տնտեսվարողները՝ միջոցառման կազմակերպիչները խիստ տուգանվեն այս դրույթը խախտելու համար: Այս մասին facebook-ի իր էջում գրել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է.

Լեզվի մասին ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի «բ» ենթակետով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները պարտավոր են «համագումարներում, նստաշրջաններում, ժողովներում, գիտաժողովներում, հրապարակային ատենախոսությունների եւ պաշտոնական ու զանգվածային այլ միջոցառումների ժամանակ ապահովել ոչ հայերեն ելույթների զուգահեռ հայերեն թարգմանությունը»:

Հարգելի տնտեսվարողներին, հյուրանոցների սեփականատերերին, այլ տարածքներ վարձով տրամադրող ընկերություններին կոչ եմ անում յուրաքանչյուր կազմակերպչի զգուշացնել այս օրենքի հնարավոր խախտման և համաժամանակյա թարգմանության պարտադիր լինելու մասին: Այս կապակցությամբ շուտով կուղարկվեն շրջաբերականներ:

Առաջիկայում հանդես կգանք նախաձեռնությամբ, որպեսզի այս կետը խախտող տնտեսվարողները՝ միջոցառման կազմակերպիչները խիստ տուգանվեն այս դրույթը խախտելու համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ