News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 11-ի նիստի օրակարգում ներառել է ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է Իրանի տարածքում գրանցված բեռնատար տրանսպորտային միջոցներով Հայաստան մուտք գործող ճանապարհային հարկ վճարողներին ազատել ճանապարհային հարկից, եթե նշյալ տրանսպորտային միջոցները ՀՀ մուտքի ամբողջ ժամանակահատվածում գտնվելու են Հայաստանի եւ Իրանի սահմանից առավելագույնը 1 կմ հեռավորության վրա՝ մաքսային հսկողության ներքո գտնվող տարածքներում:

Փաթեթի բացատրական մասում նշվում է, որ խնդիրն այն է, որ ճանապարհային հարկի վճարումից խուսափելու համար իրանական բեռնատարները չեն մտնում Հայաստանի տարածք, ինչի արդյունքում բեռնափոխադրումների հետ կապված բոլոր հարակից ծառայությունները (բեռնում, բեռնաթափում, պահեստավորում, փաթեթավորում, կշռում եւ այլն) մատուցվում են իրանական կողմի տարածքում: Առաջարկվում է անշարժ գույքի միասնական հարկի եւ փոխադրամիջոցների գույքահարկի ներդրումը հետաձգել մինչեւ 2020 թվականի հունվարի 1-ը՝ մինչեւ այդ շարունակելով կիրառել գույքահարկի եւ հողի հարկի համակարգերը: Խնդիրն այստեղ այն է, որ նոր համակարգերի ներդրումը ենթադրում է մեծ ծավալի նախապատրաստական աշխատանքների կատարում Կադաստրի պետական կոմիտեի եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:

Բացի այդ, նախատեսում են հանդես գալ գույքային հարկերի համակարգը վերանայելու սկզբունքային առաջարկություններով, հետեւաբար նպատակահարմար է 2020 թվականի հունվարի 1-ից նոր գույքային հարկերի համակարգի կիրառությունն սկսել արդեն իսկ վերանայված սկզբունքներով:

Առաջարկվում է տրանսֆերային գնոգայացման համակարգի կիրառությունը հետաձգել մինչեւ 2020 թվականի հունվարի 1-ը, քանի որ նախ անհրաժեշտ է մշակել եւ ընդունել այս համակարգի կիրառությունն ապահովող՝ Կառավարության մի շարք որոշումների նախագծեր, եւ երկրորդ՝ այս ոլորտում միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տրանսֆերային գնագոյացման համակարգերի կիրառությունը բավական բարդ գործընթաց է անգամ զարգացած հարկային համակարգեր ունեցող երկրների համար, պահանջում է հարկային մարմնի եւ տնտեսավարող սուբյեկտների համապատասխան մասնագիտական ու ինստիտուցիոնալ կարողություններ:

Առաջարկվում է ներդնել էլեկտրոնային եղանակով հարկային պարտավորությունների կատարման համակարգ, ինչը հնարավորություն կընձեռի կրճատել հարկերի վճարման գործընթացի վրա ծախսվող ժամանակը:

Առաջարկվում է սահմանել, որ այսուհետ հարկային եւ մաքսային հարաբերություններ կարգավորող օրենսդրության մասով պաշտոնական պարզաբանումները տրամադրելու է ՀՀ ֆինանսների նախարարությունը, ինչը կերաշխավորի, որպեսզի նախարարության կողմից իրականացվող հարկային եւ մաքսային քաղաքականության հիմքում դրված ուղղությունները պահպանված լինեն նաեւ դրա գործնական կիրառության հարթությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ