News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Իսրայել զինվորականների  կողմից նախորդ տարի թուրքական «Մավի Մարմարա» նավի դեմ իրականացված գործողությունը հետաքննելու համար ՄԱԿ-ի պահանջով ստեղծված հետաքննական հանձնաժողովի միջանկյալ զեկույցում իսրայելցի զինվորականների նկատմամբ ծանր մեղադրանքներ են տեղ գտել։

Թուրքական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ զեկույցում նշվել է, որ Գազայի հատված օգնություն տանող նավերը ճանապարհ են ընկել՝ համապատասխան անվտանգության միջոցառումներից եւ անձնագրային ստուգումներից հետո։

Զեկույցում ասվել է, որ օգնություն տանող նավերի մոտ 600 ուղեւորները իսրայելցի զինվորականների կողմից ենթարկվել են դաժան վերաբերմունքի, զրկվել ջրից, սննդից, զուգարան գնալու հնարավորությունից։

«Նավերի ուղեւորների տառապանքները շարունակվել է նաեւ Աշդոդի նավահանգստում, որտեղ ուղեւորներին թողել են ձեռնաշղթաներով, խուզարկել եւ թալանել են։ Կին ուղեւորները  իսրայելցի տղամարդ զինվորականների կողմից ենթարկվել են ստորացուցիչ սեռական ոտնձգության։ Կին լրագրողներից մեկին այնպիսի խուզարկության են ենթարկել, որը հակասում է թե՜ իրավական, թե՜ բարոյական սկզբունքներին»,-նշվել է զեկույցում։
Նշենք, որ Իսրայելը նախորդ օրը եւս հրապարակել էր ուսումնասիրությունը, որտեղ իրավաչափ է համարվել իսրայելցի զինվորականների գործողությունները։

Հիշեցնենք, որ 2010-ի մայիսի 31-ին Իսրայելի զինված ուժերը գործողություն են իրականացրել Գազայի հատված օգնություն տանող նավատորմի նկատմամբ, որի ընթացքում թուրքական «Մավի Մարմարա» նավի վրա սպանվել է 9 թուրք։

Թուրքիան Իսրայելից պահանջում է ներողություն խնդրել թուրք ժողովրդից եւ փոխհատուցել զոհվածների եւ վիրավորների ընտանիքներին, ինչին իսրայելական կողմը դեմ է արտահայտվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողան. Թուրքիան կարեւորում է Իսրայելի հետ երկխոսության վերսկսումը
Թուրք առաջնորդն իսլամաֆոբիան նույնացրել է հակասեմիտիզմի հետ՝ նշելով, որ այդ երկու երեւույթներն էլ հանցագործություն են մարդկության դեմ...
Էրդողանը կոչ է արել «վերջ դնել» Արեւելյան Երուսաղեմում Իսրայելի քաղաքականությանը
«Մենք պետք է վերջ դնենք ապօրինի բնակավայրերի, ավերածությունների, բռնի տեղահանումների, բռնագրավման եւ տարհանման ․․․
Նեթանյահուն ու Էրդողանը «հաճոյախոսություններով» են փոխանակվել. Թուրքիան՝ «մռայլ բռնապետություն» եւ «ֆաշիստական Իսրայել»
Իսրայելի ազգային բնույթի մասին օրենքի վրա Էրդողանի հարձակումները միայն զարդարում են փաստաթուղթը…
Սաուդյան Արաբիան, Հորդանանը եւ Պաղեստինը Իսրայելին նախազգուշացրել են Թուրքիայի ակտիվացման մասին. Haaretz
«Էրդողանը փորձում է մոբիլիզացնել Երուսաղեմի խնդիրը` իր իմիջը արաբական եւ իսլամական աշխարհում բարձրացնելու եւ իրեն որպես Իսրայելին...
Թուրքիայի դեսպանին ստուգել են Իսրայելի ԱԳՆ շենքի մուտքի մոտ
Մենք չափազանց վիրավորված են այդ դրվագից եւ թույլ չենք տա, որ մեր երկրի դեսպանին նվաստացնեն․․․
Իսրայելի դեսպանին նվաստացրել են Ստամբուլի օդանավակայանից մեկնելիս
Չնայած դիվանագիտական անձեռնմխելիությանը՝ դեսպանին խուզարկել են եւ ստիպել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ