![](img/news/04/56/19/default.jpg)
Վրացի զինծառայողը զոհվել է Գորիի ռազմական հոսպիտալում՝ խոզի գրիպից: Տեղեկատվությունը հաստատել են Վրաստանի պաշտպանության նախարարությունում: «Նման դեպք իսկապես եղել է: Գիորգաձե ազգանունով զինծառայողը մահացել է խոզի գրիպից»,- ասել են գերատեսչությունում, գրում է «Գրուզիա-Online»-ը:
Վրաստանի պաշտպանության նախարարությունում հրաժարվել են լրացուցիչ տեղեկություններ տրամադրել առանց մահացածի ընտանիքի համաձայնության:
Որոշ տվյալներով, եւս մեկ զինծառայող նույն ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:
Վարակը Վրաստանում տարածվում է մեծ արագությամբ: Արդեն արձանագրվել է հիվանդության 80 դեպք: