News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի օրվա տոնի ժողովրդական բնույթի մասին վկայում է այն, որ ռուսներն այն տոնում են ոչ միայն իրենց հայրենիքում, այլեւ նրա սահմաններից դուրս` ընկերների շրջապատում: Այս մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ելույթ ունենալով Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը Ռուսաստանի օրվան նվիրված ընդունելության կապակցությամբ:

Տեսնելով դահլիճում հավաքված հյուրերին, Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ Ռուսաստանի բարեկամների թիվը բավականին մեծ է:

«Ի սրտե շնորհավորում եմ բոլոր ռուսներին Ռուսաստանի օրվա կապակցությամբ: Այս օրը ռուսները պատվում են իրենց հայրենիքը` հազարամյա պատմություն եւ յուրահատուկ ժառանգություն ունեցող երկրին,  որն ահռելի տարածությունում միավորել է բազմաթիվ ժողովուրդներ, մշակույթներ եւ ճակատագրեր», - ասել է  Մնացականյանը:

Նա ընդգծել է, որ հայ եւ ռուս ժողովուրդներին միմյանց  կապում են բազմաթիվ խորքային թելերն ու ամուր հիմքը, որի վրա կառուցվում են Հայաստանի եւ Ռուսաստանի բազմակողմանի միջպետական հարաբերությունները եւ որոնք վստահորեն զարգանում են դաշնակցային փոխգործակցության մեջ:

Միեւնույն ժամանակ Մնացականյանը բարձր է գնահատել ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման գործում Ռուսաստանի միջնորդական ջանքերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
ՀՀ խորհրդարանի նախագահ. Մենք ճանաչում ենք նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը
Չեն կարծում, որ Հայաստանն անկախ պետություն է
Հայաստանի ՊԵԿ նախկին ղեկավար. ՌԴ նախագահ Պուտինի երդմնակալությունը փորձություն կլինի Փաշինյանի համար
Նրա կարծիքով, Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավերևում մութ ամպեր են կուտակվում․․․
Ամենաշատ