News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վաշինգթոնը եւ Սեուլը պետք է քննարկեն Փհենյանի հետ բանակցությունների շրջանակում «հետագա երկխոսությանը նպաստելու տարբեր միջոցները»: Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի նախագահի մամուլի քարտուղարը, փոխանցում է AP-ն:

Մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունները դադարեցնելու մասին՝ նա նշել է, որ Սեուլը դեռ փորձում է պարզել Թրամփի մեկնաբանությունների ճշգրիտ նշանակությունը եւ մտադրությունը: Նրա կարծիքով՝ զորավարժությունների դադարեցումը կարող է պահանջվել Հյուսիսային Կորեայի հետ ապամիջուկայնացման շուրջ բանակցությունների արագացման համար:

Սինգապուրում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպումից հետո Թրամփը հայտարարել էր Հարավային Կորեայի հետ զորավարժությունների դադարեցման անհրաժեշտության մասին՝ նշելով, որ «դա շատ փող կտնտեսի», եւ դրանք «շատ սադրիչ» անվանելով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ