News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության անդամներն այսօր՝ հունիսի 13-ին մասնակցում են Ազգային ժողովի նիստին եւ պատասխանում են պատգամավորների հարցերին։

Նշենք, որ սա այս կառավարության երկրորդ հարցուպատասխանն է ԱԺ-ում, սակայն առաջին անգամ է, որ ՀՀԿ-ն խորհրդարանում չունի մեծամասնություն:

Պատգամավորների՝ ՀՀ կառավարությանը հարցերով դիմելու կարգը սահմանված է ՀՀ Սահմանադրության 80-րդ հոդվածով և «Ազգային ժողովի կանոնակարգը» ՀՀ օրենքի 105-րդ հոդվածով: Պատգամավորները հերթական նստաշրջանի չորսօրյա նիստերի յուրաքանչյուր չորեքշաբթի օրվա վերջին նիստում կարող են ՀՀ կառավարությանը դիմել գրավոր և բանավոր հարցերով:

Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա չէ Ազգային ժողովի նսիտին, քանի որ աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում: Ներկա չէ նաեւ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:

Կառավարության կազմում ընդգրկված են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, «Հանրապետություն» կուսակցության, ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի ներկայացուցիչներ, անկուսակցականներ։

Տպել
Ամենաշատ