News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն մոտ 6.6 մլն դոլար կհատկացնի «Սպիտակ սաղավարտներ» ոչ կառավարական կազմակերպության օգնության տրամադրման ծրագրերին, որին Վաշինգթոնն ընդգրկում է սիրիական ընդդիմության ներկայացուցիչների թվում: Այս մասին, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, նշվում է հինգշաբթի Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Հիզեր Նաուերթի հայտարարության մեջ:

Դրանում նշվում է, որ միջոցների հատկացման մասին համապատասխան  հանձնարարականը տվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «ԱՄՆ-ի կառավարությունն  աջակցում է «Սպիտակ սաղավարտներին», որոնք հակամարտության սկզբից փրկել են ավելի քան 100 հազար մարդու կյանք, այդ թվում Ասադի կողմից իրականացված քիմիական հարձակումների զոհերին», - նշել է Նաուերթը:

ԱՄՆ-ն 2013-ից ֆինանսապես աջակցում է «Սպիտակ սաղավարտներին»: Այս ընթացքում ԱՄՆ-ի իշխանությունները կազմակերպությանն ավելի քան 33 մլն դոլար են տրամադրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ