News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան հինգշաբթի պաշտոնապես հայտարարել է Եմենի արեւմտյան ափին գտնվող Խոդեյդ քաղաք նավահանգիստը «Անսար Ալլահ» ապստամբական կազմավորումից ազատելու համար «Ոսկե Հաղթանակ» գործողության մեկնարկի մասին:

Դաշինքի  հրամանատարության հայտարարությունը ներկայացնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով  Al Hadath հեռուստաալիքին:

«Եմենի օրինական կառավարության խնդրանքին ի պատասխան եւ Եմենի բանակի ջանքների աջակցության համար կոալիցիան Խոդեյդ նավահանգստի ազատագրման ռազմական եւ հումանիտար գործողությունը սկսեց, Եմենի ժողովրդին առանց խոչընդոտների հումանիտար օգնություն տրամադրելու եւ միջազգային նավագնացության անվտանգության համար» , - նշվում է հաղորդագրության մեջ:

Խոդեյդ նավահանգստի ազատագրումը խաղաղ գործընթացի վերսկսման համար կարեւոր գործիք է:

Դաշինքում պնդում են, որ Խոդեյդ քաղաք նավահանգիստը հուսիթների կողմից օգտագործվում է Եմեն իրանական զենքի, այդ թվում բալիստիկ հրթիռների բաղադրիչների անօրինական ներկրման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ