News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Յուքոմ» ընկերությունից կատարված գողությունները բացահայտվել են: Այս մասին հաղորդում է ոստիկանությունը:

Հունիսի 13-ին, ժամը 3.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն «Յուքոմ» ընկերության անվտանգության պատասխանատուից հաղորդում է ստացվել, որ Աշտարակ քաղաքի հրապարակում գործող իրենց գրասենյակի ձայնային ազդանշանը միացել է, և ինքը մեկնել է այնտեղ ու նկատել, որ դուռը բաց է, կատարվել է գողություն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 3.00-ի սահմաններում, տեխնիկական միջոցների գործադրմամբ դուռը բացելով, Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու 6/2 հասցեում գործող «Յուքոմ» ՍՊԸ վաճառքի և սպասարկման կենտրոնից գողացել են 12 բջջային հեռախոս՝ պատճառելով մոտ 750.000 դրամի նյութական վնաս:

Հունիսի 13-ին, ժամը 8.07-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն «Յուքոմ» ընկերության անվտանգության մեկ այլ աշխատակցից ահազանգ է ստացվել, որ իրենց գրասենյակից բջջային հեռախոսներ են գողացել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 5.15-ին, անհայտ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դուռը բացելով, Սայաթ-Նովայի պողոտայի 40/1 հասցեում գտնվող «Յուքոմ» խանութ-սրահից գողացել են 28 բջջային հեռախոս: Վնասի չափը պարզվում է:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Կենտրոնականի և Աշտարակի բաժինների ու Մարաշի բաժանմունքի ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, նույն օրը, ժամը 21.30-ին, Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի թիվ 19 հասցեից Մարաշի բաժանմունք բերման են ենթարկել 1995 թ. ծնված Ռաֆաել Զ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ