News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայտնի ռուս ֆուտբոլային մեկնաբան Վլադիմիր Ստոգնիենկոն բացառիկ հարցազրույց է տվել NEWS.am-ին:

Իսկ հիմա մենք կխոսենք իմ սիրելի մեկնաբանի հետ, ով կմեկնաբանի աշխարհի Գավաթի եզրափակիչ խաղը: Դե ի՞նչ, ի՞նչ կանխատեսումներ կան:

Բարեւ Զեզ: Բարեւ բոլորին: Ողջունում եմ բոլոր հայ երկրպագուներին: Մենք գտնվում ենք «Լուժնիկի» մարզադաշտի մոտ, իմ հարազատ թաղամասում, որտեղ ես մեծացել եմ եւ ապրում եմ մինչեւ հիմա: Եզրափակիչի՞ կանխատեսումները: Ես գրեթե համոզված եմ, թեեւ Աշխարհի գավաթի դեպքում դժվար է վստահ լինել, բայց Բրազիլիան պետք է լինի եզրափակչում: Նրանց թիմն իսկապես ուժեղ է: Դե, միակ բանը, որ պաշտպանության կենտրոնում խաղալու են  Տիագու Սիլվան եւ Միրանդան, իսկ նրանք այնուամենայնիվ երիտասարդ չեն .. Բայց ընդհանուր առմամբ այն մարդիկ, ովքեր աշխատում են, նաեւ՝ դաշտի կենտրոնում, մի ամբողջ բռունցք է այնտեղ, եւ հարձակման մեջ մի ամբողջ աստղաբույլ է: Մի խոսքով, Բրազիլիան իր խաղով մինչ օրս թվում է ամենաուժեղը: Սակայն սրանք ընկերական խաղեր են, հարկավոր է պաշտոնականները դիտել:

Իսկ Արգենտի՞նան:

Ես շատ եմ զարմանում: Արգենտինացիներն այստեղ նույնպես վազել են, բղավել են «Վամո կարահո»: Կզարմանամ, եթե նրանք հայտնվեն կիսաեզրափակչում: Մեսսին, անշուշտ, ապրի, թիմը նույնպես շատ լավ է խաղում: Բայց եթե որեւէ հրաշք տեղի չունենա, այսինքն, եթե ողջ մնացած թիմը կյանքի չգա, ապա ես ... Արգենտինացի լրագրողների հետ շատ եմ շփվում, նրանք գրեթե նույն կերպ են տրամադրված: Այսինքն, միայն եթե Պաուլը ինչ-որ մի այսպիսի բան մոգոնի:

Վլադիմիր, մեր NEWS.am-ի կայքում եւ TotoGaming-ում կանխատեսումներ կան: Իմ կանխատեսումներով՝ չեմպիոն կդառնա Ֆրանսիան: Ի՞նչ ես կարծում, ես պարտվե՞լ եմ:

Ոչ, ես կարծում եմ, Ֆրանսիան ֆավորիտներից մեկն է, բայց՝ չորս ֆավորիտներից՝ Բրազիլիա, Գերմանիա, Իսպանիա, Ֆրանսիա: Ես ֆրանսիացիներին, այնուամենայնիվ, կդնեի չորրորդ տեղում: Շատ տաղանդավոր թիմը է, գուցե, հենց ֆրանսիացիների մոտ է  ֆուտբոլիստների ամենահարուստ ընտրանին, գուցե՝ ավելի շատ, քան՝ գերմանացիների դեպքում: Բայց ես նրանց մոտ կայծ չեմ տեսնում՝ միասնական թիմ դառնալու համար: Ես դա, անկեղծ ասած, չեմ տեսել, նաեւ երկու տարի առաջ Եվրոպայի առաջնությունում, եւ չեմ տեսնում դա նաեւ հիմա: Պետք է, իհարկե, ընթացքում տեսնել, սակայն ինձ թվում է Դյուշամին չի հաջողվել թիմ կառուցել:

Ես շատ ժամանակ եմ կորցրել, որպեսզի ահսցնեմ երեք օրվա ընթացքում գրանցվել, ուստի ես այդքան էլ չեմ զգացել Աշխարհի գավաթի այդ ոգին: Իսկ դու այն զգու՞մ ես Մոսկվայում: Այն կա՞:

Ոգին կա, սակայն Մոսկվան շատ մեծ քաղաք է եւ, իհարկե, ամեն ինչ մի փոքր լղոզվում է միայն այն պատճառով, որ քաղաքն ապրում է իր խելահեղ կյանքով: Ինչպես եւ Փարիզում, օրինակ, այն չկար Եվրոպայի առաջնության ժամանակ:

Եղել է-եղել է, մի քիչ եղել է:

Դե՝ մարզադաշտերի կողքին, երկրպագուների գոտում: Բայց այն նոր է հայտնվել: Այժմ շատ օտարերկրացիներ կան, ընդ որում՝ մեզ համար բավականին էկզոտիկ: Հիմա հաղորդումներ են ստացվում, որ ինչ-որ մեկը տեսել է Սաուդյան Արաբիայի հավաքականի երկրպագուներին, նրանք ինչ-որ բան են բղավում կենտրոնում: հաղորդումներ կան, որ ինչ-որ մեկը տեսել է Սաուդյան Արաբիայի ազգային հավաքականի երկրպագուները, նրանք կենտրոնում են ինչ-որ բանով: Ես նույնիսկ չգիտեի, որ այնտեղ երկրպագուներ կան, իսկ նրանք կան: Եվ, ահա, եկել են: Ահա եւ կոլումբիացիներն են պարում մեր հետեւում: Ուստի ոգին կա, եւ ես կարծում եմ, որ այն ավելի շատ կլինի:

Ո՞ր քաղաքն է ամենալավ պատրաստված Աշխարհի առաջնությանը: Գիտեմ, որ եղել եք բոլոր քաղաքներում, այդպես չէ՞:

Այո՛, եղել եմ բոլորում: Դե, սկզբունքորեն Մոսկվան, ինչպես եւ Պիտերը խոշոր իրադարձություններին պատրաստված են: Նորություն չէ: Կազանը եւս արդեն ընտելացել է: Իսկ այն քաղաքներից, որտեղ այսպիսի միջոցառումներ այնքան էլ հաճախ չեն անցկացվում, ինձ վրա հաճելի տպավորություն է գործել Սարանսկը: Այն փոքր է, հավաք, շատ մաքուր, կենտրոնական հրապարակից կարելի է մարզադաշտ հասնել 15 րոպեում: Դրան ավելացրած, որ այնտեղ են անցնելու Պանամա – Թունիս, Կոլումբիա – Ճապոնիա հանդիպումները: Սարանսկի համար սա, իհարկե… Դե, բավականին հետաքրքիր քաղաք է նաեւ Կալինինգրադը: Այն, իհարկե, մնացյալից շատ տարբերվում է: Դե, սկզբունքորեն, մեզ մոտ բոլոր քաղաքները տարբեր են:

Այնտեղ հանդիպելու են Անգլիան եւ Բելգիան:

Այո՛, այնտեղ իսկապես հետաքրքիր կլինի: Դե, նաեւ Սոչին: Դե, Սոչիում եւս վերջերս Օլիմպիական խաղեր անցկացվեցին, ուստի նույնպես ընտելացել է: Մնացյալից ես կառանձնացնեի նաեւ Եկատերինբուրգը: Կալինինգրադը եւ Եկատերինբուրգը Աշխարհի առաջնության ամենաարեւմտյան եւ ամենաարեւելյան քաղաքներն են, իհարկե՝ միանգամայն տարբեր 2 քաղաքներ:

Վլադիմիր, ի՞նչ կմաղթես հայ երկրպագուներին, որոնք քեզ շատ են սիրում:

Հայաստանի հավաքականին հաջողություն եմ մաղթում: Առջեւում Ազգերի գավաթն է: Ցանկանում եմ բազմապիսի հաջողություններ եւ վերադարձնեն 2011-2012 թվականների խաղը: Եվ իհարկե՝ ովքեր հնարավորություն ունեն, եկեք, մենք մշտապես ուրախ կլինենք: Եկեք Աշխարհի առաջնությանը, հանդիպումներին, ֆան-գոտի, մարզումների բացմանը: Բարեբախտաբար, Հայաստանից մինչեւ հարավ, մինչեւ Ռոստով, մինչեւ Սոչի այնքան էլ հեռու չէ: Ուստի եկեք Աշխարհի առաջնությանը: Իսկապես հրաշալի է, եթե հնարավորություն կա դրան թեկուզ փոքր-ինչ առնչվելու: Բարի գալուստ, մենք միշտ հայերին տեսնելու համար ուրախ ենք:

Վերջում փոքրիկ ինսայդ անենք: Վլադիմիր Ստոգնիենկոն սեպտեմբերին կժամանի Հայաստան: Դա ճի՞շտ է:

Այո՛, կգա, հիմա կասեմ, թե քանի մարդ կգա՝ մեր ընտանիքից 7 մարդ: Իհարկե, նրանցից վեցն են Ստոգնիենկո ազգանվակիր, եւ իմ զոքանչը, սակայն մենք ամբողջ ընտանիքով պարտադիր կարգով կանք: Ծնողներիս եւ զոքանչիս համար, ամեն դեպքում, արդեն դժվար է, երբ շատ շոգ է, ուստի կգանք, հավանաբար, սեպտեմբերի երկրորդ կեսին:

Վերա Մարտիրոսյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ