News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի հարավում 4 մարդ է զոհվել եւ 8-ը՝ վիրավորվել, երբ ընտրարշավը վերափոխվել է բռնության, փոխանցում է BBC-ն: Միջադեպը լարվածությունը մեծացրել է հունիսի 24-ին տեղի ունենալիք ընտրությունների նախաշեմին:

Բախումը տեղի է ունեցել հիմնականում քրդերով բնակեցված Սուրուք քաղաքում, երբ իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության պատգամավոր Իբրահիմ Հալիլ Յըլդըզը որոշել է խանութներ այցելել:

Anadolu պետական լրատվական գործակալության տեղեկություններով՝ քուրդ խանութպանները հարձակվել են պատգամավորի շրջապատի վրա: Հաղորդվում է, որ զովածների թվում է նրա եղբայրը: Նշվում է, որ միջադեպին մասնակցել են քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության համակիրները:

Ընդդիմադիր լրատվամիջոցներն, իրենց հերթին, հայտնում են, որ հատկապես քաղաքական գործչի թիկնապահներն են կրակ բացել, երբ նա թշնամական ընդունելության է արժանացել:

Արդյունքում՝ 8 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, 4-ը զոհվել է, 10-ը կալանավորվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ