Տորոնտոյում հափշտակել են անգլիացի անդերգրաունդային նկարիչ Բենքսիի նկարը՝ ցուցահանդեսի բացումից մի քանի ժամ առաջ: Ինչպես հայտնում է CBC-ն, նկարչի՝ «Տրոլեյբուսների որսորդները» աշխատանքը գնահատվում է 45 հազար դոլար:
Ըստ որում՝ առեւանգողը «փայլատակել» է տեսախցիկներում: Ոստիկանության տեղեկություններով՝ գողը առավոտյան մոտ ժամը 5-ին հաստատություն է մտել «ներքին դռնով»: Տեսանյութում տղամարդը դեմքը փակում է սեւ սվիտերով, նա բեյսբոլի շապիկով է: Նա պատկերասրահ է մտնում եւ մի քանի րոպե հետո այնտեղից հեռանում է՝ տանելով նկարը: