News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Այսօր Հայաստանում չի կարող լինել մի պաշտոնյա, որը կարող է իրեն թույլ տալ օրենքով իրեն չվերապահված իրավասություններ: Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, կռավարությունում լրագրողներին ասաց Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով այն հարցին, որ Կառավարության  որոշ նշանակումներ հանրությունը կոռուպցիոն բնույթի հետ է կապում:

«Երբ մենք խոսում ենք նոր իրավիճակի մասին մենք ասում ենք, որ Հայաստանում այլեւս գեարակա է օրենքը, անկախ մարդու քաղաքական անցյալից, անկախ նրա նախկին կենսաձեւից այսօր Հայաստանում չի կարող լինել մի պաշտոնյա, որը կարող է իրեն թույլ տալ օրենքով իրեն չվերապահված իրավասություններ եւ բնականաբար յուրաքանչյուրը կպատժվի սահմանված կարգով, օրենքով»,- ասաց նա:

Անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե մարզպետերը կադրային  ջարդ են սկսել,  եւ օրինակ Շիրակի մարզպետը հայտարարել է, որ պահակից մինչեւ փոխմարզպետ փոխելու է, նախարարն ասաց. «Չի կարող նման բան լինել, կարող է լինել հետեւյալը, էնտեղ կան հայեցողական պաշտոններ,ո րը մարզպետը իր հայեցողությամբ կարող է փոխել , եթե աշխատակազմն է, իսկ մնացածը լինում է մրցութային կարգով, այս պահին մրցույթներ անցկացվել պարզապես չեն կարող, որովհետեւ փոփոխություն է տեղի ունենում նաեւ քաղաքացիական ծառայողի ւնտիտուտում եւ հուլիսի 1-ից հետո դա  իրականացնել պարզապես հնարավոր չէ, այնպես որ հանգիստ եղեք»:

Լրագրողի հարցին, թե Կոտայքի մարզպետը հորդորել է քաղաքապետին հրաժարական տալ, սակայն դա մարզպետի իրավասությունների մեջ չի մտնում, այսինքն մարզպետը չի կարող ՏԻՄ մարմնի ղեկավարին նման բան ասել, Սուրեն Պապիկյանը նշեց, որ իրոք մարզպետը նման իրավասություն չունի եւ ինքը չի կարծում, որ Կոտայքի մարզպետն իրեն նման բան է թույլ տվել:

Լրագրողի դիտարկմանը, որ մարզպետը անձամբ հաստատել է, որ նման բան է եղել, նախարարը նշեց, որ ինքը նման լուրերի չի հանդիպել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ