Մյունխենում դանակով զինված մարդու հարձակման հետեւանքով մեկ մարդ մահացել է, երեքը՝ վիրավորվել, հաղորդում է Bild-ը վկայակոչելով ոստիկանությանը:
Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ՝ օրվա երկրոդ կեսին: Հարձակման արդյունքում 25-ամյա աղջիկ է մահացել: Հարձակվողը նույնպես վիրավորվել է: Ըստ հրատարակության՝ նա փախուստի է դիմել:
Նշվում է, որ ոստիկանությունը բացառել է հարձակման ահաբեկչական դրդապատճառը: Նախնական տեղեկություններով, կենցաղային հողի վրա վեճ է տեղի ունեցել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: