News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Էջմիածնի հրապարակում քաղաքապետ Կարեն Գրիգորյանի աջակիցները բողոքի ակցիա են անցկացնում: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այնտեղ է նաեւ քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:

Քաղաքապետի համակիրներից բացի՝ հրապարակում են նաեւ քաղաքապետի հրաժարականի պահանջով ցուցարարները: Վերջինները վանկարկում են «Կարեն, հեռացի՛ր»:

Քաղաքապետ Կարեն Գրիգորյանը ցուցարարներին կոչ արեց սադրանքների չդիմել: Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ ԱԱԾ-ի ստուգումները բնական են, եւ ինքը չի անհանգստանում: 

Նշենք, որ քիչ առաջ քաղաքապետի հայրը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանն ԱԱԾ-ականների ուղեկցությամբ հեռացել է ԵԿՄ-ի Էջմիածնի գրասենյակից: Որոշ տեղեկություններով՝ նրան բերման են ենթարկել: Այսօր ավելի վաղ բերման է ենթարկվել նաեւ քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանը` Դոն Պիպոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ