News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երիտասարդ կլարնետահար Էրիկ Աբրամովիցը իր նախկին ընկերուհուց դատարանով 350 հազար կանադական դոլար կստանա, որը գիտակցաբար փչացրել է իր երաժշտական կարիերայի հեռանկարները՝ նրա փոխարեն ներկայանալով, փոխանցում է BBC-ն:

2014 թվականին Ջենիֆեր Լին Էրիկից գաղտնի նրա անունից մի քանի էլեկտրոնային նամակներ է ուղարկել, որոնցում նշել է, որ հրաժարվում է իրեն շնորհված հեղինակավոր կրթաթոշակից:

Աղջիկն այս կերպ ցանկացել է կանխել իրենց բաժանումը: Ավելի ուշ նրա գործողությունների մասին տեղեկանալով՝ Էրիկը նրան դատի է տվել:

Դատավորը որոշել է, որ նրա գործողությունները «վրդովեցուցիչ միջամտություն են Աբրամովիցի մասնագիտական գործունեությանը»:

Կրթաթոշակը, որը Լոս Անջելեսի Կոլբուրն կոնսերվատորիայից առաջարկել էին, կազմում էր տարեկան մոտ 50 հազար դոլար:

Էրիկը լիովին վստահել է ընկերուհուն, եւ նա լափթոփում նրա փոստին հասանելիություն է ունեցել: Լոս Անջելեսից էլեկտրոնային նամակ հայտնաբերելով՝ Ջենիֆերը պատասխանել է Էրիկի անունից՝ պարզաբանելով, որ չի կարող առաջարկն ընդունել, քանի որ «այլ վայրում է լինելու»: Որից հետո նա այս նամակագրությունն ուղղակի ջնջել է:

Դատարանում Էրիկը հայտարարել է, որ Ջենիֆերը հասկանում էր, որ ինքը, հնարավոր է, այդ առաջարկն ընդունի, քանի որ տեղյակ էր, որ նման ուսումնառությունն իր համար մատչելի չէր:

«Ես պարզապես կարկամեցի, երբ կարդացի այդ նամակը: Ես ստիպված էի այն մի քանի անգամ կարդալ»,- ասել է Էրիկ Աբրամովիցը BuzzFeed-ի լրագրողներին: - Ինձ համար դժվար էր անհաջողության հետ հաշտվել: Ես շատ օրեր այդ մասին մտածում էի տխրությամբ եւ զայրույթով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Պետությանը պատճառված մոտ 12 մլրդ դրամ վնաս է վերականգնվել 2024-ի 1-ին եռամսյակում՝ ՔԿ-ում քննվող վարույթներով
Այսինքն, 2024թ. ընթացքում ավարտված և անավարտ վարույթներով պատճառված գույքային  վնասից վերականգնվել է ընդհանուր 12.404.298.000 ՀՀ դրամը, որից...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք. Գրանցվել է 11 ավտովթար, վիրավորվել է 14 մարդ
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության…
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Նշվում է, որ հրապարակված 134 դատական ​​վճիռներից երեքից երկուսի դեպքում որպես մեղմացուցիչ հանգամանք է հաշվի առնվել պատերազմին մասնակցությունը...
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից.  Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Երիտասարդի խոսքով՝ հայտնաբերվածը կրիստալ է, որը ձեռք է բերել անձնական օգտագործման համար…
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ս.Ի.-ն, զանգվածային անկարգությունների մեկ այլ մասնակցի հետ նախնական համաձայնությամբ, և Դ․Ի.-ն...
Ամենաշատ