News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իսրայելի վարչապետ Բենյամն Նեթանյահուն հայտնել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ու ԱՄՆ պետքարտուղ Մայքլ Պոմպեոյին ասել է, որ հրեական պետությունը ձեռնարկելու է գործողություններ Սիրիայի ամբողջ տարածքում Իրանի ռազմական ներկայության դեմ։ Համապատասխան հայտարարությամբ Նեթանյահուն հանդես է եկել կիրակի իսրայելական կառավարության ամենշաբաթյա նիստի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Շաբաթվա վերջում ես խոսել եմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հետ,- ասել է Նեթանյահուն,- Ես կրկնել եմ մեր հիմնական սկզբունքները Սիրիայի հարցում՝ նախեւառաջ Իրանը պետք է հեռանա Սիրիայի ամբողջ տարածքից, երկրորդ՝ մենք ձեռնարկելու ենք միջոցառումներ ու արդեն ձեռնարկում ենք գործողություններ Իսրայելի հետ սահմանի մոտ ու Սիրիայի խորքերում Իրանի ու նրա սաթելիտների ռազմական ներկայության դեմ»։ «Մենք գործելու ենք այդ ջանքերի դեմ Սիրիայի ցանկացած կետում»,- հավելել է վարչապետը, որի խոսքը տարածել է նրա գրասենյակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ