News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Փետրվարի 23-ին Հրազդան գետից մահացած դուրս բերված 26-ամյա Վարդան Մնացականյանի դիակի դատաբժշկական փորձաքննության արդյունքները ստացվել են, սակայն դեռ չի պարզվել, թե ինչ հանգամանքներում է վրա հասել երիտասարդի մահը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց մահացածի քույրը` Մերի Մնացականյանը:

«Փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ Վարդանի մահը վրա է հասել դին հայտնաբերելուց 48 ժամ առաջ, նրա մարմնի վրա հայտնաբերվել են բազմաթիվ վնասվածքներ, որոնք չեն պարզվել, թե ինչ հանգամանքներում են հասցվել: Եւ չի պարզվել, թե ինչ հանգամանքներում է մահացել եղբայրս, այսինքն` սպանություն է եղել, թե ինքնասպանություն»,-ասաց Մերին:

Նա հավելեց, որ քրեական գործի շրջանակներում ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել եւ իրենք էլ չգիտեն, թե ով կարող էր Վարդանին սպանել:

Նշենք, որ Վարդան Մնացականյանի ընտանիքը չի հավատում ինքնասպանության վարկածին եւ պնդում է, որ նրան սպանել են:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ փետրվարի 23-ին Հրազդան գետից մահացած դուրս է բերվել 26-ամյա Վարդան Մնացականյանը, ով ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հունվարի 30-ից որոնվում էր որպես անհետ կորած:

Նշենք, որ Վարդան Մնացականյանը աշխատում էր «Ռոսիա» առեւտրի կենտրոնում՝ որպես անվտանգության աշխատակից։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ