News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանը միջազգային գործընկերներին տեղեկացնում է Նախիջեւանի ուղղությամբ Ադրբեջանի գործողությունների մասին: Այս մասին հունիսի 18-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Նրա խոսքով՝ հայկական կողմն այս ուղղությամբ աշխատանք է իրականացնում դիվանագիտական ծառայության միջոցով, տեղեկացնում է կենդանի ուժի եւ տեխնիկայի կուտակումների մասին: «Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությունները «մարտերի» մասին սուտ են: Անհրաժեշտ է հիմնվել միայն մեր Պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրությունների վրա»,- նշեց Բալայանը:

Միաժամանակ, նա շեշտեց, որ հայկական կողմի եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների համար առաջնահերթ է մնում Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների կատարումը: Պատասխանելով համանախագահների այցի ժամանակ ադրբեջանական կողմի սադրանքների մասին հարցին, որի հետեւանքով վերջերս զինվոր զոհվեց, Տիգրան Բալայանը շեշտեց, որ սա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների պարտականությունների եւ ինստիտուտի հանդեպ Ադրբեջանի արհամարհական վերաբերմունքի դրսեւորում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ