News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եթե բարեգործություն իրականացնող կազմակերպությունը ցանկություն չունի օգտվել բարեգործություն իրականացնելով պայմանավորված արտոնություններից, ապա ոչ ոք չի կարող խոչընդոտել նրան զբաղվել բարեգործությամբ: Այս մասին, այսօր՝ հունիսի 18-ին, ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացնելիս նշեց Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, մինչեւ այժմ Բարեգործական ծրագրերի որակավորման հարցը վերապահված է բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովին, որը պետական մարմին համարվել չէր կարող: Հիմա նոր նախագծով առաջարկվում է, որ ս բարեգործական ծրագրերի որակավորման հարցը կսահմանի կառավարությունը եւ ինքն էլ կորոշի, թե ով է լինելու իրավասու պետական մարմինը:

«Առաջարկվում է, որ մնա հանձնաժողով կոչվածը, որի կազմը կհաստատվի վարչապետի որոշմամբ, բայց նա միայն խորհրդակցական բնույթի լիազորություն կունենա, իսկ իրավասու մարմինը կկայացնի իր որոշումը:

Այն բարերարները, որոնք դիմում են այս հանձնաժողովին, որ իրենց ծրագրերը համարվի բարեգործական, դա անում են երեք նպատակով. Կամ դա անում են ՀՀ նախագահի կողմից պատվավոր կոչում ստանալու համար, կամ հարկային արտոնություններ ստանալու համար, կամ պետական մարմինների կողմից իրենց բարեգործական ծրագրերին  նյութատեխնիկական աջակցություն ստանալու համար: Եթե բարերարները չեն ուզում օգտվել այս արտոնություններից, ապա ծրագրերը բարեգործական կոչվելու անհրաժեշտություն չունեն: Որեւէ արգելք չկա, որ որեւէ կազմակերպություն բարեգործություն իրականացնի»,-հայտարարեց փոխնախարարը:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն իր խոսքում հետաքրքրվեց, թե օրինագիծը ներկայացնելիս ուսումնասիրվե՞լ է, թե անցած 10-15 տարիների ընթացքում բարեգործությունների դինամիկան ինչպիսին է եղել, որ ոլորտներում են իրականացվել, ինձ ձեւերով, հիմնական մասնակիցները ովքեր են, ովքեր են շահառուները բարեգործության եւ որ դեպքերում են պարբերական բնույթ կրել:

«Հիմա բերում եք մի կարգավորում, որտեղ պետական համակարգը դեռ պատրաստ չի սպասարկել ոլորտը, որ չարգելակի բարեգործությունները եւ մարդիկ չփոշմանեն ինչ-որ մի չինովնիկի ոչ պետականամետ, ոչ հայրենասեր գործունեության պատճառով: Մենք գիտենք, որ համակարգերը պատրաստ չեն կանոնակարգելու բարեգործության ոլորտը»,-ասաց նա:

Ի պատասխան Արթուր Հովհաննիսյանը նշեց. «Բարեգործության ոլորտում բովանդակային փոփոխություն չենք անում, շահառուների շրջանակը ոչ կրճատում ենք, ոչ ընդլայնում: Բարգործության սկզբունքները, հասկացությունը նույնն է: Նրանք, որոնք բարեգործություն են իրականացրել կամ ստացել, էլի շարունակելու են դա իրականացնել ու ստանալ: Եթե որոշեինք կրճատել բարեգործության շրջանակը, այդ դեպքում անհրաժեշտ կլիներ ուսումնասիրություն անել ու ներկայացնել դինամիկան: Այս օրենքը չի սահմանափակում բարեգործություն իրականացնելը;

Այս օրենքն ասում ՝ հարգելի բարեգործ, եթե ուզում ես բարեգործություն իրականացնելու հետ մեկտեղ այլ ակնկալիք էլ ունես՝ ստանալ ՀՀ նախագահից կոչում, ստանալ հարկային արտոնություն, պետությունը քեզ եւս աջակցի, արի դիմի մեզ, մենք տեսնենք այդ ծրագիրը բարեգործական է, թե ոչ: Եթե այդ արտոնության ակնկալիքը չունես, կարող ես շարունակել քո բարեգործությունը, ոչ մի խոչընդոտ չկա»:

Նշենք, որ նախագծով սահմանվում է, որ բարեգործական որակման ենթակա չեն շահառություն ենթադրող, կուսակցություններին և առևտրային կազմակերպություններին (բացառությամբ առողջապահության բնագավառի կազմակերպությունների) դրամական և այլ միջոցների հատկացում ներառող ծրագրերը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ծառուկյան. Խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը սպառնում էր, թե եթե այս նախագիծը ընդունվի, ապա ինքը կոչ կանի Գագիկ Ծառուկյանին դադարեցնել բարեգործությունը, իսկ դրա շահառուներին կուղղորդի կառավարություն։ Այս հայտարարությանն ի պատասխան՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասել էր. «Որեւէ սպառնալիքից չենք վախենում։ Ես նորից եմ կրկնում՝ բարեգործությունը պետք է մնա բարեգործություն եւ չպետք է աղերսվի քաղաքական դիվիդենտներ շահելու հետ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ