News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Իսպանիայի կողմից ֆինանսավորվող պետական դամբարանից շուտով կհեռացվեն բռնապետ Ֆրանսիսկո Ֆրանկոյի մնացորդները: Իսպանիայի նոր կառավարությունը մտադիր է դամբարանը քաղաքացիական պատերազմին, այլ ոչ թե բռնապետության փառաբանմանը նվիրված հուշարձան դարձնել:

«Ֆրանկոյի դիակի էքսգումացիայի մասին որոշումը լիովին ակնհայտ է»,- մամուլի ասուլիսին ասել է Օսկար Պուենտոն՝ սոցիալիստական կուսակցության անդամը, վարչապետ Պեդրո Սանչեսի մտերիմը: Պուենտեն ասել է, որ Զոհվածների հովիտը պետք է «բոլոր իսպանացիների հիշատակի եւ ճանաչման» վայրը դառնա:

Զոհվածների հովիտը հուշարձան է, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ֆրանկոյի հրամանով է կառուցվել: Նրա շինարարությանը մասնակցել են քաղբանտարկյալները:

1950-ին Ֆրանկոյի կյանքի ընթացքում քաղաքացիական պատերազմի ընթացքում զոհված 33,000 մարդու մնացորդներ առանց ընտանիքների թույլտվության այստեղ տեղափոխվեցին: Հանրապետականների ժառանգները, որոնք համաձայն չեն նախկին կառավարության ղեկավարի որոշման հետ, պահանջում են, որ իրենց նախնիների մարմինները Ֆրանկոյի կողքին չգտնվեն:

Այնտեղ է թաղված նաեւ Խոսե Անտոնիո Պրիմո դե Ռիվերան՝ Իսպանական ֆալանգա ֆաշիստական կուսակցության հիմնադիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ