News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Չինաստանին մեղադրել է մտավոր սեփականության «գողության աննախադեպ աստիճանի» համար, հայտնում է AP-ն:

Դեթրոյթի տնտեսական ակումբում խոսելով՝ Պոմպեոն նշել է, որ «թափանցիկության եւ գլոբալացման» մասին Չինաստանի վերջին հայտարարությունները «կատակ» են: Նրա խոսքով, Չինաստանը «գիշատիչ տնտեսական կառավարություն» է եւ նրան պատժելու  ժամանակը վաղուց է հասունացել:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն 50 միլիարդ դոլար արժողությամբ չինական ապրանքների ներմուծման համար մաքսատուրքեր է սահմանել եւ սպառնացել է  100 միլիարդ դոլարի չափով լրացուցիչ մաստուրքեր ներդնել: Չինաստանն ի պատասխան ամերիկյան ապրանքների համար համարժեք մաքսատուրքեր է սահմանել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ