News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Որևէ տեսակի միջոց, լինի դա օրենքի սահմաններում ՊՆ-ից ստացած կամ այլ ճանապարհով ստացած, ոչ նպատակային օգտագործելը իմ անձնական ու զգացական գնահատականներից զատ՝ նախ պետք է արժանանա իրավական հիմնավոր գնահատականի: Այս մասին Facebok-ում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ պարզաբանելով այսօր կառավարության արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում արած հայտարարությունը, թե ՀՀ պաշտպանության նախարարությունը կարիքների համար նախատեսված սնունդն ու այլ պարագաներն օրինական է փոխանցել Երկրապահ կամավորականների միությանը (ԵԿՄ):

«Այսօր շատ երկար խոսելուց հետո կարծում էի անհրաժեշտություն չի լինի կրկին անդրադառնալու այս թեմային: Հարգելիներս, ՊՆ կարիքների համար նախատեսված սննդի և այլ պարագաների օրինական փոխանցումը ԵԿՄ-ին, բոլորովին և ոչ մի կերպ չի նշանակում, օրինական բառը վերաբերվում է այդ միջոցների ոչ նպատակային օգտագործմանը և այլն: Խնդրում եմ խոսքերս չաղավաղել:

Որևէ տեսակի միջոց, լինի դա օրենքի սահմաններում ՊՆ-ից ստացած կամ այլ ճանապարհով ստացած, ոչ նպատակային օգտագործելը իմ անձնական ու զգացական գնահատականներից զատ՝ նախ պետք է արժանանա իրավական հիմնավոր գնահատականի: Բայց այդ ամենը չի նշանակում, թե ես ասել եմ, որ դրանք օրինական էին այդ տեղում գտնվում: Ոչ և վերստին ոչ, դրա գնահատականը թող տան իրավապահները: Ես ընդամենը ասել եմ, որ սնունդ և այլ պարագաներ ԵԿՄ-ն արդեն շուրջ քառորդ դար է ստանում է ՊՆ-ից, քանի որ ունի կամավորներ, որոնք մարտական ծառայություն են կատարում, եւ կատարում է պահեստազորի դասընթացներ, բանակումներ»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

 

Տպել
Ամենաշատ