News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 16
USD
476.57
EUR
524.89
RUB
7.4
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Հայաստանը ասորերեն, քրդերեն եւ եզդիերեն լեզուներով կրթություն ստանալու հնարավորություն է ընձեռել այն դպրոցներում, որտեղ մեծ թվով փոքրամասնությունների ներկայացուցիչներ են սովորում: «Փոքրամասնությունները եւ փոքրամասնությունների լեզուները՝ փոփոխվող Եվրոպայում» խորագրով համաժողովին այս մասին հայտարարեց Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը:

Համաժողովը նվիրված է Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի եւ Տարածաշրջանային եւ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի 20-ամյակին:

«Համաձայնագրերը հաստատել են այն հանգամանքները, որոնց դեպքում մարդիկ իրավունք ունեն կրթություն ստանալ իրենց մայրենի լեզվով, այլ ոչ թե՝ ազգային պետության լեզվով, որտեղ նրանք բնակվում են: Հայաստանը, Լեհաստանը եւ Մոնտենեգրոն այն երկրներն են, որոնք աշխատել են մեր կազմակերպության հետ՝ փոքրամասնությունների՝ մեր իրավական գործիքների համաձայն իրենց լեզվով կրթության մատչելիությունն ապահովելու համար: Թեպետ այդ երկրները դեռ շատ անելիք ունեն այս ոլորտում, դրանք կարեւոր քայլեր են արել՝ չնայած քաղաքական ճնշմանը եւ սահմանափակ ֆինանսական ռեսուրսներին»,- ասել է Յագլանդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլյան կոնվենցիայի եւ Հայաստանի սահմանադրության միջեւ հակասություններ չկան․ ԵԽ գլխավոր քարտուղար
Դա շատ կարեւոր է հենց Հայաստանի համար, որը կարող է ինքնիշխան որոշում կայացնել վավերացման մասին․․․
Աշխատանքային միգրանտները մեծածավալ տրանսֆերներ են ապահովում սեփական երկրների համար. Մելքումյանը՝ ԵԽԽՎ-ում
Քննարկվող թեման բավական արդիական է շատ երկրների համար նաեւ այն պարզ պատճառով, որ տարբեր պետություններում մարդկանց կենսամակարդակը կարող է…
Արտակ Բեգլարյանը Ստրասբուրգում քննարկել է արցախցիների իրավունքների պաշտպանության հետ կապված հարցեր
Ա. Բեգլարյանը հանդիպել է նաև ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և ներքին տեղահանվածների հարցերով հանձնաժողովի փոխնախագահ...
Նաիրա Զոհրաբյանը կոչ է արել ԵԽԽՎ-ին հարգել իր ընդունած 2240 բանաձևը և այցելել հակամարտության գոտիներ, այդ թվում՝ Արցախ
Այս բանաձեւը վերջապես պետք է կյանքի կոչվի, որպեսզի մենք ի թիվս սառեցված հակամարտությունների, չունենանք նաեւ սառեցված բանաձեւեր, ինչի պակաս մեր կառույցում, ցավոք, չկա…
Այդ դեպքում՝ ՌԴ-ն դուրս կգա ԵԽԽՎ-ից. արդյունքում կստանանք ավելի ռադիկալ Ռուսաստան եւ ավելի բաժանված Եվրոպա. Մարուքյան
ՌԴ վերադարձը հիմնավորող ելույթ ունեցա ԱԼԴԵ քաղաքական խմբում…
Հայաստանում քաղբանտարկյալների թեման այսօր արհեստական է. Էդմոն Մարուքյան
Ինչ վերաբերում է երեկվա կալանավորումներին, ապա ընթացքում ժամանակ կգտնեմ նաեւ կանդրադառնամ այդ դեպքերին...
Ամենաշատ