News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի ՊՆ ռազմական ոստիկանության (ՌՈ) զինավտոտեսչության եւ պարետային ծառայության զինծառայողները, հնարավոր է, մասնակցեն Գերմանիայի ՊՆ ՌՈ դպրոցում անցկացվող դասընթացներին: Նման նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել այսօր՝ հունիսի 19-ին Հայաստանի ՊՆ ՌՈ պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանի եւ Գերմանիայի հրամանատար, միջազգային համագործակցության բաժնի պետ, փոխգնդապետ Տորստեն Փ.Ստոլլի հանդիպման ժամանակ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հետագա համագործակցության զարգացման հետ կապված հարցեր: Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել ԳԴՀ ՊՆ ՌՈ դպրոցում անցկացվող դասընթացներին ՀՀ ՊՆ ՌՈ զինավտոտեսչության եւ պարետային ծառայության զինծառայողների մասնակցության վերաբերյալ: Կողմերն ընդգծել են երկկողմ համագործակցության հետագա խորացման պատրաստակամությունը:

Այցի ընթացքում գերմանական պատվիրակության անդամները ծանոթացել են Հայաստանի ՊՆ ռազմական ոստիկանության կառուցվածքին, խնդիրներին եւ նորաստեղծ խաղաղապահ դասակի գործառույթներին:

ԳԴՀ ՊՆ ՌՈ պատվիրակությունն այցելել է նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշտակին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ