News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցությունը ուղղված է երկրում կայուն տնտեսության, անվտանգության աջակցությանը եւ Հայաստանի բարգավաճմանը՝ հիմնված ժողովրդավարության հարգանքի, մարդու իրավունքների, օրինականության եւ կայուն տնտեսական զարգացման վրա, ինչպես նաեւ տրանսպորտային ցանցերի զարգացման, քաղաքացիների շարժունակության եւ շփումների միջոցով ԵՄ-ի եւ տարածաշրջանի այլ երկրների հետ կապերի ամրապնդմանը: Այս մասին նշված է ԵՄ-ի կայքում:

2011-ին Հայաստանի հետ շարժունակության ոլորտում գործընկերության մասին փաստաթուղթ է ստորագրվել: Կողմերը պարտավորվել են ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ քաղաքացիների շարժունակությունը բարձրացնել, ինչպես նաեւ ապահովել միգրացիոն հոսքերի ավելի լավ կառավարում՝ կանխելով եւ նվազեցնելով անօրինական ներգաղթը: Այս կապակցությամբ Հայաստանը եւ ԵՄ-ն վիզաների դյուրացման եւ ռեադմիսիայի մասին համաձայնագրեր են ստորագրել, որոնք ուժի մեջ են մտել 2014-ի հունվարից: 2015, 2016 եւ 2017 թվականներին ԵՄ-Հայաստան համատեղ կոմիտեի վիզային ռեժիմի ազատականացման վերաբերյալ նիստերը հաստատել են, որ այս համաձայանգրերի պայմանների կատարումը բավարար է եւ որ իր ժամանակին այն վիզային հարցերով ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ երկխոսությանը կհանգեցնի:

2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում Արեւելյան գործընկերության գագաթաժողովում ԵՄ-ն եւ Հայաստանը բանակցեցին ավիացիայի ոլորտում նոր համաձայնագրի մասին:

Ենթադրվում է, որ այս համաձայնագրի իրականացումը 87 հազար ուղեւորահոսքի ավելացմանը կհանգեցնի, ինչը առաջին անգամ հինգ տարիների ընթացքում թույլ կտա ավելի քան 16 մլն եվրո գանձապետարան բերել:

Այս համաձայնագիրը թույլ կտա բարելավել շուկայական մրցակցությունը, ամրապնդել կապերը, ավելացնել ընտրությունը եւ ճանապարհորդների համար նվազեցնել ավիատոմսերի գները: Ավելի շատ թռիչքներ` ավելի շատ աշխատատեղեր եւ շահույթ բոլոր գործընկերների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ