News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները Չինաստանի իշխանություններին մեղադրել են ամբողջ աշխարհին սպառնացող «տնտեսական ագրեսիայի» քաղաքականություն համար: Այս մասին նշվում է երեքշաբթի օրը Սպիտակ տան կողմից հրապարակված «Թե ինչպես է Չինաստանի տնտեսական ագրեսիան սպառնում Միացյալ Նահանգների եւ ողջ աշխարհի տեխնոլոգիաներին եւ մտավոր սեփականությանը» վերնագրով զեկույցում: 65 էջանոց փաստաթղթի հեղինակն է Սպիտակ տան Առեւտրի ազգային խորհրդի նախագահ Պիտեր Նավարոն, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Հաշվի առնելով Չինաստանի տնտեսության չափը եւ շուկայական անհամամասնության հանգեցնող քաղաքականության մասշտաբները՝ Չինաստանի տնտեսական ագրեսիան սպառնում է ոչ միայն ԱՄՆ-ի, այլեւ ողջ համաշխարհային տնտեսությանը», - գտնում է նա: Ըստ Սպիտակ տան՝ «Չինաստանը, կարծես, առեւտրային լրտեսության քարոզարշավ է տանում ամերիկյան ընկերությունների դեմ», որը, մասնավորապես, կայանում է «մտավոր սեփականությունը գողանալու նպատակով ամերիկյան ընկերությունների տեղեկատվական համակարգեր ներխուժման», ինչպես նաեւ դրանց հետագա «արժեզրկման եւ զգալիորեն նվազեցված գներով ձեռքբերման մեջ»:

Զեկույցում ԱՄՆ իշխանությունները կրկին քննադատում են Պեկինին, իրենց կարծիքով, «անարդար առեւտրային» քաղաքականություն վարելու համար: Փաստաթուղթը ամփոփում են ԱՄՆ պաշտոնյաների կողմից Չինաստանի իշխանությունների դեմ ավելի վաղ հնչեցված մեղադրանքները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ