News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Ձեր գործընկերը անհարգալից վերաբերմունք է ցույց տալիս պատգամավորի նկատմամբ, օրինակ ինձ ասաց՝ դուք այդ տուշոնկայից օգտվե՞լ եք. Դա ասելու բա՞ն է: Այս մասին, այսօր՝ հունիսի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է լրագրողներից մեկին անվանել «տուշոնկա»:

«Մենք քավոր-սանիկ ենք, բայց այդ հարաբերությունների մեջ երբեք չենք եղել: Ինձ ասում է՝ դուք ազգականներ եք, հետո ասում է՝ դուք օգտվել եք այդ տուշոնկայից։ Բա դա վիրավորակա՞ն չէ։ Լրագրողներն իրավունք ունեն պրոֆեսիոնալ հարցեր ուղղել եւ սպառիչ պատասխան ստանալ, բայց անձնական վիրավորանք հասցնել ոչ ոք թույլ չի տվել։ Ես դա վիրավորական եմ համարում։ Իրեն հարգող յուրաքանչյուր տղամարդ, կապ չունի՝ ԱԺ պատգամավոր է, թե ուղղակի քաղաքացի, պետք է դրանից վիրավորվի», - ասաց նա:

Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի անձին, Անդրանիկ Կարապետյանն ասաց. «Ազգի կեսը շաղկապված է եղել, նա Արցախի հերոս է եղել, բայց հերոս լինելով հանդերձ, երբ բանակի սնունդին են կպնում, եւ այդ հարցը ինձ են ուղղում, ես դա վիրավորական եմ համարում: Եթե կին լիներ հարցնողը, ուրիշ կերպ կպատասխանեի, բայց տղամարդու կողմից նման հարցը վիրավորական եմ ընդունել»,-ասաց պատգամավորը՝ հավելելով. «Ես որտեղի՞ց պետք է իմանայի, ես այդ ամառանոցում մեկ անգամ եմ եղել: Մենք մտերիմ չենք եղել, մեր հարաբերությունները սանիկ-քավոր չեն եղել: Եթե միայն զենքի մասին լիներ հարցը, ես ինձ ուրիշ կերպ կպահեի»:

Նշենք, որ լրագրողի հարցին, թե արդյոք ինքն օգտվել է Մանվել Գրիգորյանի պահուստից, մասնավորապես, տուշոնկաներից, Անդրանիկ Կարապետյանն արձագանքել էր՝ «այ տուշոնկա...»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ