News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Երեւանի Մաշտոցի պողոտայում՝ Փակ շուկայի մոտ հունիսի 18-ին տեղի ունեցած վիճաբանության եւ կրակոցների վերաբերյալ ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնում:

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին, ժամը 1.20-ի սահմաններում, ոստիկանություն են ահազանգել անհայտ անձինք եւ հայտնել, որ Երեւանի Մաշտոցի պողոտայում՝ Փակ շուկայի մոտ, վիճաբանություն է, կրակում են:

Նույն օրը, ժամը 1.45-ին, Մաշտոց-Խորենացի խաչմերուկի մոտից ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի եւ Ճանապարհային ոստիկանության ծառայողները ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել 17-ամյա Արա Հ.-ին, 27-ամյա Ալբերտ Բ.-ին եւ ներկայացրել 35-ամյա Վազգեն Կ.-ին: Վերջինս հայտնել է, որ Արա Հ.-ն ու Ալբերտ Բ.-ն ծեծի են ենթարկել իրեն: Վազգեն Կ.-ն միաժամանակ ներկայացրել է գազային ատրճանակի փամփշտատուփ՝ լիցքավորված 3 փամփուշտներով, եւ հայտնել, որ դա իր ատրճանակի փամփշտատուփն է, իսկ ատրճանակը վիճաբանության ընթացքում կորցրել է:

Ոստիկանության Կենտրոնական բաժնից Վազգեն Կ.-ն բուժօգնության է տեղափոխվել բժշկական կենտրոն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ Մաշտոց-Խորենացի խաչմերուկի մոտ հիշյալ անձինք վիճաբանել են, խախտել հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ՝ հայհոյել ու փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ խաթարելով երթեւեկության բնականոն ընթացքը:

Արա Հ.-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է խոհանոցային դանակ:

Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է քննություն:

Ավելի ուշ ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վիճաբանությանը մասնակից է եղել նաեւ 23-ամյա Ռաֆայել Զ.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 19-ին, ժամը 20.30-ին, ներկայացել է ոստիկանության Կենտրոնական բաժին եւ հայտնել, որ Վազգեն Կ.-ի մոտից ինքն է ատրճանակը խլել, կրակել օդ եւ դեն նետել:

Ձեռնարկվում են միջոցառումներ գազային ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Քննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեք քաղաքացիներին վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է. նա դիմել էր փախուստի
Գեղարքունիքի մարզի պարեկները պարզել են, որ ժամը 19.20-ի սահմաններում Սևանի թերակղզու տարածքում անհայտ...
Չինաստանի հարավում ջրհեղեղի հետևանքով 38 մարդ է զոհվել
Ուղղակի տնտեսական կորուստները, նախնական գնահատականներով կազմում են մոտ 5,85 միլիարդ յուան ​​(մոտ 800 միլիոն դոլար)...
Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել է 20-ամյա կնոջ դանակահարությամբ. երիտասարդը ձերբակալվել է
Հունիսի 20-ին ոստիկանության Մեծամորի բաժնի համայնքային ոստիկանները...
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, ղեկավարելու վարույթով 2 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Լոռու մարզային վարչությունից 2023թ․ նոյեմբերի 3-ին հաղորդում էր ստացվել այն մասին, որ Լոռու մարզի Սպիտակ...
Լոռիում «Volkswagen»-ը բախումից հետո մի քանի պտույտ շրջվել. մայրն ու երեխան հոսպիտալացվել են. մյուս երեխան մահացել է
Այսօր՝ հունիսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը…
Գերմանիայում լրտեսության կասկածանքով ձերբակալվել են Հայաստանի,  Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ
Նրանք օտարերկրյա հետախուզական ծառայության համար տեղեկություններ էին հավաքում...
Ամենաշատ